Քըլըչ. Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա. Այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Ոչ, այս հարցում առաջընթաց չկա»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Անդրադառնալով հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունների ժամկետին՝ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է զարգացնել գործընթացը և կապի մեջ է Հայաստանի հետ։ Սակայն այս պահին բանակցությունների համար կոնկրետ ժամկետ նախատեսված չէ։
Ավելի վաղ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով, հանդիպումը դրական է անցել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.