Последние новости

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացի հետ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ քննարկման օրակարգում ուկրաինական կարգավորումն է։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ուիթկոֆը հանդիպել էր Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։

Factor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ