Օդի աղտոտվածությունը միշտ փակ թեմա է եղել․ մասնագետը՝ առողջական հնարավոր խնդիրների մասին
Օդի աղտոտվածությունը մեր երկրում միշտ փակ թեմա է եղել, ուստի հնարավոր չէ վերլուծել, համեմատել ներկա վիճակը 10, 20, 30 տարիների տվյալների հետ ու հասկանալ, թե հիմա որքան է աղտոտվածության աստիճանը բարձրացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը։
Ըստ նրա՝ որոշ տվյալներ միայն գիտական աշխատանքների մեջ կարելի է գտնել։
Երևանում միշտ եղել է օդի աղտոտվածություն, որովհետև այն միշտ է եղել արդյունաբերական քաղաք։ Բայց այն, որ ներկայում օդի աղտոտվածությունը Երևանում բարձր է, դա միանշանակ է։
«Դա լուրջ խնդիր է առաջին հերթին շնչառական համակարգի համար, ապա՝ արյան շրջանառություն։ Եթե ավելի գլոբալ և հեռու գնացող խնդիրների մասին խոսենք, բացառված չեն ուռուցքածին տարրերը, ռեպրոդուկտիվ համակարգն ու իմունային համակարգն են վտանգվում, մանավանդ՝ երեխաների դեպքում, ովքեր շատ զգայուն են»,- ահազանգում է մասնագետը։
Նա բացատրում է՝ աղտոտվածությունը լինում է բնական և մարդածին, ու վերջինիս համար ամբողջությամբ հենց մարդն է պատասխանատու։ Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար ինստիտուցիոնալ և գրագետ լուծումներ են պետք։ Ըստ նրա՝ առանց հետազոտությունների ներկա վիճակին միանշանակ դրական կամ բացասական գնահատական տվողները սխալ են։
«Ճիշտ չէ և այն, որ ասում են՝ 100 տոկոսով անվտանգ է․ լուրջ հետազոտություններ են պետք»,- վստահ է մասնագետը։
Նա չի բացառում, որ օդի այս աղտոտվածությունն է նաև պատճառը, որ այսօր գրիպներն ավելի երկար կարող են տևել, երեխաները` կայուն չեն վիրուսների նկատմամբ, ավելի ծանր են տանում։ Հավելում է՝ եթե այս իրավիճակը շարունակվի, կունենանք ասթմաների, ալերգիկ ռեակցիաների ավելացում։
Մասնագետը նաև նշում է, որ սեզոնայնությունն էլ կապ ունի օդի աղտոտվածության բարձրացման հետ։ Օրինակ` ձմռանը Երևանում լինում է սեզոն, երբ քամիները թույլ են, և օդափոխություն չի լինում։
«Կանաչ զանգված չկա, որ էդ ամենը յուրացնի, իր վրա վերցնի, նաև օրեցօր ավելացող մեքենաների վառելիքի ծուխն է շատ աղտոտում, շինարարությունն էլ չի դադարում, շինարարական փոշին էլ չի դադարում, աղտոտվածությունն ավելանում է»,- բացատրում է Մկրտչյանը։
Մասնագետը շեշտում է՝ սա մի կողմ, ավելի լուրջ քաղաքաշինական խնդիր կա․ եթե այսօր սխալ կառուցապատում է արվում, Երևանի ամբողջ օդափոխման համակարգը ոչնչացվում է, ամբողջ փոշին կուտակվում է։
Այս պայմաններում արդյոք արդյունավե՞տ են անհատական պաշտպանության միջոցները․ մասնագետի խոսքով՝ կարճաժամկետ լուծումներ են՝ դիմակ դնելը, հակաօքսիդանտներ, վիտամին C շատ օգտագործելը կարող են մի փոքր հետաձգել օդի աղտոտվածության բացասական հետևանքներն առողջության համար, բայց ոչ ավելին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.