Իրանի ԳՇ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ սահմանային զորավարժությունները
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթազա Միրիանը բարձր է գնահատել ապրիլի 9-10-ը Հայաստանի հետ անցկացրած համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Գեներալը նաև հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների տարածքային ամբողջականության սկզբունքին:
Երկու երկրների սահմանին անցկացված զորավարժությունների ընթացքում մշակվել են Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
Կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները զորավարժություններն անցկացրել են իրենց տարածքում (հայկական ստորաբաժանումները՝ Հայաստանի, իրանականը՝ Իրանի տարածքում)։ Գործի են դրվել թեթև և ծանր սպառազինություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).