Իրանցի փորձագետ․ Չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամարձակվի ներգրավվել Իրանի դեմ ուղիղ ռազմական հարձակմանը
Իրանը ցույց է տալիս, որ պատրաստ է պահել իր կարմիր գծերը, մեծ համար մեծ դժվարություն չի լինի օգնել Հայաստանին, որպեսզի կարողանա պաշտպանել իր սահմանները։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ձախողվեն, և Իրանին հարվածներ հասցվեն, արդյոք Թեհրանը կկարողանա՞ պաշտպանել Հայաստանի հետ սահմանը Ադրբեջանի ռազմական գործողության դեպքում։
«Այնպես չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են անել այն ամենը, ինչ ցանկանան՝ նրանք էլ իրենց թույլ կողմերն ունեն։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում Թուրքիայի ներսում, մյուս կողմից՝ խնդիրներ ունեն Իսրայելի հետ, Ադրբեջանում էլ մարդիկ բողոքում են կառավարությունում եղած կոռուպցիայի դեմ։
Իհարկե, մենք էլ մեր խնդիրներն ունենք, բայց եթե Հայաստանն ու Իրանը լուրջ քայլեր ձեռնարկեն իրենց ռազմական համագործակցությունը խորանցելու ուղղությամբ, կարծում եմ Ադրբեջանն ու Թուրքիան շանս չեն ունենա։
Հարցին՝ Ադրբեջանը կարո՞ղ է որևէ կերպով ներգրավված լինել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին, եթե նման բան տեղի ունենա, Էհսան Մոհավեդիանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամարձակվի ներգրավվել Իրանի դեմ ուղիղ ռազմական հարձակմանը։ Միգուցե Իսրայելը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը մեր դեմ, ինչը արել են նախկինում, բայց նրանք գիտեն, որ եթե փորձեն նման քայլի գնալ, մենք կստիպենք նրանց դադարեցնել նման ագրեսիվ գործողությունները, և նրանք թանկ կվճարեն դրա համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.