Ուիտկոֆ․ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը։
Վաղը Օմանում տեղի կունենան Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները, ամերիկյան կողմից կմասնակցի Ուիտկոֆը:
Նա պարբերականին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերը» ենթադրում են Իրանի կողմից միջուկային զենքի արտադրության դադարեցում:
Հատուկ բանագնացը հայտարարել է, որ Օմանի բանակցությունների ժամանակ Թրամփի վարչակազմի առաջին պահանջը կլինի Թեհրանի կողմից միջուկային ծրագրի դադարեցումը, սակայն խոստովանել է, որ համաձայնության հասնելու համար կարող են փոխզիջումներ պահանջվել:
Ուիտկոֆը հավելել է, որ եթե Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագիրը փակելուց, ապա այդ ինքն այդ հարցը կփոխանցի Թրամփին, որպեսզի ԱՄՆ նախագահը որոշի հետագա քայլերը։
Ուիտկոֆը նաև հայտարարել է, որ իրանական պատվիրակության հետ առաջին հանդիպումն ուղղված կլինի վստահության կառուցմանը:
Հիշեցնենք` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:
Նա նաև մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին հայտարարությունները՝ նշելով, որ նախագահն ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:
Մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հարցը` Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին գրեթե բարձր մակարդակով հանդիպում կկայանա:
Իրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։
2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Իրանն ի պատասխան սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 15:18
В посольстве 30 апреля с 10:00 до 13:00 и с 15:00 до 17:00 будет открыта книга соболезнований. Об этом говорится в сообщении, распространенном посольством Ирана в Армении.
-
2025-04-29 15:16
Внук Анастаса Микояна, основатель рок-группы "Цветы", композитор и продюсер Стас Намин вместе с семьей получил армянские паспорта. Об этом он сообщил на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-29 15:14
Сотрудники правоохранительных органов в масках ворвались в здание Ереванского уголовного суда общей юрисдикции и, повалив на землю судью Артуша Габриеляна, судившего оппозиционеров, заламывая ему руки, заключили его под стражу. По данным источников Euromedia24, одновременно с судьей СНБ задержала и помощника судьи.
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.