Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում
Ադրբեջանը որոշակի դադարից հետո, կրկին ակտիվացրել է Հայաստանին տեղեկատվական թիրախավորման ենթարկելու գործողությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դեպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրությունները` հրադադարի խախտումներ անելու և Հայաստանին վերագրելու գործողությունները:
Սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:
Առաջին, թեման ծախում միջազգային հանրության վրա առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»:
Երկրորդ, տեղեկատվական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը:
Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում:
Չորրորդ, այս ողջ պրոցեսը` առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում` ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ ստանալու ակնկալիքով:
Այս 4 դրույթները միմյանց հետ փոխկապակցված են և տարբեր իրադրություններում դրանք կարող են «աշխատող» գործոններ դառնալ»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.