Անթալիայում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջից։
Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակում։
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նախորդ անգամ երկկողմ հանդիպում են ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, կրկին Թուրքիայում։ Նախարարները Ստամբուլում հանդիպել էին «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակում։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովն ու Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորաշվիլին միասին մասնակցելու են նաև պանելային քննարկման։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.