Последние новости

Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Ապրիլի 10-ին ավարտվեցին հայ-իրանական համատեղ երկօրյա զորավարժությունները։ Դրանք նախատեսում էին սահմանային անցակետերի վրա հիպոթետիկ ահաբեկչական խմբավորումների հարձակումները չեզոքացնելու գործողություններ։ Զորավարժությունների հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն է։

Վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն ընդգծում է դրանց կարևորությունը՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին առաջին անգամ էին զորավարժություններ անցկացվում։

«Սրանք Հայաստանի առաջին համատեղ զորավարժություններն են վերջին տարիներին։ Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանն անգամ ինքնուրույն վարժանքներ չի անցկացրել։ Ավելին, Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ չեն անցկացվել։ Ուստի կարելի է ասել, որ հայ-իրանական հարաբերությունները նոր որակ են ձեռք բերում։

Զորավարժությունները Երևանը և Թեհրանը դիտարկում են որպես պոտենցիալ էսկալացիա զսպելու գործիք: Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին հաղորդագրությունների աճը, նույնիսկ առանց ապացույցների, խոսում է տարածաշրջանում լարված իրավիճակի մասին»,-նշումէ վերլուծաբանը։

Սերգեյ Մելքոսնյանի խոսքով, նման զորավարժություններ անցկացնելով՝ Թեհրանը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել ազգային անվտանգության հարցերում, և որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական ճնշում գործադրելու փորձերը լիովին չեն շեղում Իրանի ուշադրությունը այլ առաջնահերթություններից։

«Ինքնին փւշագրավ է զորավարժությունների ձևաչափը՝ հայկական զորքերը գտնվել են Հայաստանի տարածքում, իրանական զորքերը սահմանին մոտ են եղել, բայց Իրանի տարածքում։ Երևի Երևանը շահագրգռված չէ Հայաստանի տարածքում իրանական ռազմական ներկայությամբ, թեկուզ ժամանակավոր։ Զորավարժությունների մասշտաբների և ինտենսիվության ավելացումը կարող է առաջացնել ԱՄՆ-ի բացասական արձագանքը։ Կարևոր է հիշեցնել, որ 2024 թվականին Իրանը և Ադրբեջանը նմանատիպ ձևաչափով վարժանքներ են անցկացրել իրենց երկրների տարածքում։

Իրանցի պաշտոնյաները զորավարժությունների ընթացքում բազմիցս ընդգծել են տարածաշրջանային պետությունների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այսպիսով, զորավարժությունները կրում են ավելի շատ քաղաքական և խորհրդանշական բնույթ, քան ռազմական»,-ասել է Մելքոնյանը։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ