Տիգրան Աբրահամյան․ Հիմնական նպատակը պետք է լինի ՀՀ գործող իշխանությւոնների հեռացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակցիայի նպատակը ճնշումներ գործադրելով արդյունքների հասնելն է, իսկ այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները հավաքական առումով վերաբերում են ոչ միայն արցախի և արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղղակիորեն առնչվում են Հայաստանին և ՀՀ անվտանգության հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԳՆ-ի դիմաց Արցախից բռնագաղթածների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ակցիայի մասնակիցները ՆԳՆ-ից պահանջում են պաշտպանել արցախցիների իրավունքները և բոլոր միջազգային ատյանների հետ աշխատելով օր առաջ տուն վերադարձնել Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ նման ակցիաների հիմնական նպատակը պետք է լինի արդյունք ապոհովելը, ինչը նշանակում է, որ այն պետք է ունենա քայլերի հաջորդականություն՝ նպատակին հասնելու համար։
Հայտարարելով, որ հիմնական նպատակը պետք է լինի ՀՀ գործող իշխանությւոնների հեռացումը՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Իշխանությունների ներկայացրած արտաքին քաղաքականությունը հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, չեն ծառայեցնում հավաքական հայերի հետաքրքրություններին և բնականաբար այդ տեսանկոյւնից ՀՀԿ-ի համար որպես առաջնայնություն այս իշխանությունների փոփոխությունն է։ Որևէ կոսմետիկ փոփոխություն, կամ իմիտացիա չի կարող հավաստի լինել»։
Դիտարկմանը, որ իշխանությունները բերում են փաստարկ, որ եթե այսպես չանենք, ապա պատերազմ կսկսվի, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «2021-ին այս իշխանությունն ասում էր, որ խաղաղության դարաշրջան է բացում, դրանից հետո մենք տեսանք ՀՀ տարածքների օկուպացիա՝ Գեղարքունիքից սկսած մինչև Սյունիք: Անցյալ տարի Տավուշում ասացին՝ եթե այս 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ է սկսվելու: Հիմա վաղը գալու են մեզ ասեն՝ եթե այսինչ մարզը չհանձնենք, պատերազմ է սկսվելու, այսինք մարդուն չհանձնենք ադրբեջանցիներին, պատերազմ է սկսվելու:
Եթե մենք սպասենք, թե իշխանություններն ինչ են ասում, բնականաբար, Հայաստանը կշարունակի գլորվել ներքև։ Հայաստանի իշխանությունն ավելի շատ ներկայացնում է ադրբեջանական օրակարգը, իր բոլոր գործողությունները ծառայեցրել է Ադրբեջանի շահերին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 16:14
Оппозиционное движение «Не спим» передало в парламент письма, адресованные всем депутатам Армении, призывая начать процесс выражения недоверия премьер-министру Николу Пашиняну. Сопредседатель движения, экс-председатель аппарата Конституционного суда Эдгар Казарян заявил, что письма были направлены не руководителям фракций, а лично всем 107 депутатам.
-
2025-04-28 16:12
Только один член турецкого парламента поднял тему 110-й годовщины Геноцида армян — Джордж Аслан, ассириец из «Демократической партии», единственный ассирийский член парламента Турции 28-го созыва».
-
2025-04-28 16:10
Президент России Владимир Путин объявил перемирие в зоне СВО в дни 80-летия Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-28 16:08
Администрация президента Турции опровергла распространенные азербайджанскими СМИ сообщения об отправке самолетов с вооружением в Пакистан.