ՄԱՀԱԲԵՐ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆՆԵՐ. ՌԵԺԻՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է
Երեկ լրահոսում առկայծեց քրեական նորությունների shamshyan.com կայքի հաղորդագրությունն այն մասին, որ ապրիլի 11-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում բախվել են 3 ավտոմեքենա. երկու Mercedes և Toyota: Ըստ տեղեկատվության՝ Mercedes-ներից մեկի վարորդին շտապօգնությունը բուժօգնություն է ցուցաբերել տեղում, տուժողը հրաժարվել է հոսպիտալացումից: Հաղորդվում էր նաև, որ Toyota մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը:
Այո, այո, նույն այն Հայկազ Ջոմարդյանը, որն առաջին անգամ սկանդալային համբավ ձեռք բերեց 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, իսկ հետո հաստատեց փաշինյանական ռեժիմի ցերբերի իր համբավը 2024 թվականի մայիսին։ Նույն ինքը, ում ղեկավարությամբ հատուկջոկատայինները ծեծում էին 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մայրերին։ Նա, ով ոչ միայն հանցավոր հրամաններ էր տալիս իր ենթականերին բռնություն գործադրելու արդեն բնավ ոչ երիտասարդ վշտակեղեք կանանց նկատմամբ, այլև հպարտորեն խոստովանում, որ անձամբ է հրամայել բերման ենթարկել ծնողներին։
Իր ցինիզմով ու անմարդկայնությամբ ողջ երկիրը ցնցած միջադեպն այդպես էլ չհասավ դատարան, հատուկջոկատայիններից ոչ մեկն այդպես էլ չպատժվեց, թեև բազմաթիվ կանանց մոտ արձանագրվել են ծեծի ու բռնության հետքերը: Ավելին, միջադեպի վերաբերյալ ծառայողական քննությունը ոչ միայն կարճվեց, այլև ոստիկանությունն ինքը դիմեց Վարչական դատարան՝ ծնողների դեմ հայցով:
Իսկ մեկ տարի անց Հայկազ Ջոմարդյանին ցուցադրաբար պարգևատրեցին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «հասարակական կարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար» ոսկե մեդալ հանձնեց նրան: Այսինքն իշխանությունները ցուցադրաբար խրախուսեցին նրան, որ շարունակի հավատարիմ ծառայությունը որպես ռեժիմի ցերբեր՝ բացահայտ ցույց տալով, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոչնչով չարդարացված բռնությունն ու դաժանությունը հանցավոր արարք չէ։
Դե, Հայկազն էլ (ի դեպ, փախստական Հյուսիսային Արցախից) արդարացրեց վստահությունը։ Արդեն 2024-ի մայիսին՝ «Սրբազան շարժման» բողոքի ակցիաների ժամանակ, նա կրկին աչքի ընկավ. վիրավորեց զոհված զինծառայողի մորը պաշտպանել փորձող լրագրողին։ Իսկ ուշքի գալու կոչերին ի պատասխան՝ կոպիտ կերպով «խորհուրդ տվեց» շարժման առաջնորդներին, թե «սաստե՛ք ձեր ժողովրդին»։
Վերադառնանք, սակայն, Ջոմարդյանի մասնակցությամբ ՃՏՊ-ի մասին հաղորդագրությանը. թվում է, թե ի՞նչ կապ կարող է դա ունենալ այդ նիկոլական ցերբերի հեղինակության հետ, որը պատրաստ է կատարել ամենահանցավոր հրամանները։
Երկու օր առաջ Կապանում տեղի է ունեցել մեկ այլ ուշագրավ դեպք։ Այդ մասին հաղորդեց Էդգար Ղազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով «Աննա Հակոբյանի լեքսուսների շարասյանը» ուղեկցող պարեկային ոստիկանության մեքենայի մասնակցությամբ վթարի մասին։ Նրա խոսքերով, Կապանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած վթարից հետո Հակոբյանի շարասյունը կանգ չի առել, որպեսզի օգնի տուժածներին:
Եվ միայն Էդգար Ղազարյանի գրառումից հետո և ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ը դժկամությամբ հաստատեց սույն փաստը, հայտարարելով, թե իբր՝ տուժածներ չկան, վնասը միայն նյութական է եղել։ Գերատեսչության մամլո քարտուղարն ընդ որում կոչ արեց «զերծ մնալ շահարկումներից»։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն այս առիթով գրել է. «Համարյա աննկատ մնաց օկուպանտների գժական տեղաշարժների հետ կապված հերթական միջադեպը. 2 օր առաջ Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի։ Դեպքի մասին գրեց նախ Էդգար Ղազարյանը, հետո նոր միայն ՆԳՆ-ից отбрехались մոտավորապես «ինչ ըլնում ա, ժեշտին ըլնի» ոճով։ Բայց փաստ է, որ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանությունից անցած 3 տարում օկուպացիոն վարչակարգի ավտոմեքենաների ու կորտեժների բեսպրեդելը ոչ միայն չի նվազել, այլև ընդլայնվել ու թափ է առել»։
«ԳԱ»-ն ժամանակին գրել է, որ Սոնայի ողբերգական մահից անցած 3 տարիների ընթացքում լրատվամիջոցներում և սոցցանցերում բազմիցս խոսվել է այն մասին, որ օկուպացիոն ռեժիմի պարագլխի ավտոշարասյունը սլանում է փողոցներով նույն կատաղի արագությամբ, կանգ չառնելով խաչմերուկներում և շարունակելով վտանգել քաղաքացիների կյանքը։ Նկարագրվել են դեպքեր, երբ ողբերգությունը լոկ հրաշքով չի կրկնվել այլ հետիոտների պարագայում։ «Վրաերթով արդեն մարդ սպանած վարորդին Նիկոլի տված ինդուլգենցիան, անշուշտ, տարածվում է նաև նրա շրջապատի հավանական հանցագործների վրա»,- նշել էինք մենք։ Հավելենք. անկասկած, դա տարածվում է նաև նրա կենակցուհու «լեքսուսների շարասյան» վրա։
Ուշադրություն դարձրեք. Էդգար Ղազարյանն իր գրառման մեջ նշել է, որ Հակոբյանի շարասյունը կանգ չի առել վթարից տուժածներին օգնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես 2022-ի ապրիլի 26-ին կանգ չառավ հենց Փաշինյանի ավտոշարասյան մեքենան՝ Սոնա Մնացականյանին փրկել փորձելու համար։ Եվ ոստիկանության բոլոր հղումները, թե իբր՝ տուժածներ չկան, անհիմն են մի պարզ պատճառով. վթարի պահին ոչ ոք չէր կարող վստահ լինել դրանում։
Հիմա վերադառնանք վերոնշյալ ՃՏՊ-ին՝ տխրահռչակ հատուկջոկատայինի մասնակցությամբ, որն, անկասկած, վայելում է իշխանությունների հատուկ բարեհաճությունը, իսկ դա նշանակում է, որ ընդգրկված է ինդուլգենցիայով օժտվածների ցանկում։
Հաղորդագրության մեջ չկան Առինջ գյուղի մոտ տեղի ունեցած վթարի մանրամասները, սակայն չսխալվելու մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ վթարի պատճառ է դարձել ահռելի արագությունը, որով երթևեկել է հենց Ջոմարդյանը: Փաշինյանական ցերբերներին թույլատրված է ամեն ինչ. և՛ ճանապարհներին, և՛ գերեզմանատանը, և՛ փողոցներում, ցանկացած սանձարձակություն ներվում է նրանց, ուրեմն ինչո՞ւ պիտի «կարմիր բերետավորների» հրամանատարը չօգտվի իր անսահմանափակ արտոնություններից։
«Միջադեպի փաստով քննչական բաժնի կողմից քրեական գործ է հարուցվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնեմ, որ Սոնա Մնացականյանի սպանության համար դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նրան վրաերթի ենթարկած վարորդը մի օր անգամ չի անցկացրել ճաղերի հետևում. իշխանություններն ամեն ինչ անում են նրան «փրկելու» համար։ Եվ եթե այսպիսին է իրավիճակը մահացու վրաերթի դեպքում, ապա «պարզապես» տուժողի հետ վթարի պարագայում, առավելևս՝ «ընդամենը» նյութական վնասով, գործն ընդհանրապես հեշտությամբ կկոծկեն:
Իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքի ու երկրի ճանապարհներով Նիկոլի ու իր մերձավորների «գժական տեղաշարժների» հետևանքով հերթական ողբերգական վթարը, ավաղ, լոկ ժամանակի հարց է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-25 09:17
Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.
-
2025-04-22 09:36
17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…
-
2025-04-18 10:07
Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.
-
2025-04-16 09:15
Глава пашиняновского МИД развернулся в Анталье, надо сказать, по полной: тут тебе и встречи, и выступления, и дискуссии, и интервью, и всевозможные, в том числе абсурдные, заявления... И красной нитью через все это проходит отчаянное воззвание к туркам о готовности пойти на любые уступки, лишь бы получить вожделенный клочок бумаги под названием «мирное соглашение».