Последние новости

Վրաստանում Հայաստանի սահման տանող ճանապարհի վերակառուցման մրցույթ են հայտարարել

Վրաստանում հայտարարվել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի՝ ավելի քան 2,3 միլիոն դոլար արժողությամբ վերակառուցման մրցույթ, հայտնել է BMG-ն։

Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ճանապարհի հիմնանորոգման համար էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել։

Ճանապարհների դեպարտամենտը մրցույթ է հայտարարել Փոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի (Հայաստանի սահման) միջազգային ճանապարհի վերականգնման, ինչպես նաև Ցխենիսծղալի գետի վրայով կամրջի (մուտքի ճանապարհներով) մնացած աշխատանքների գնման համար։

Մրցույթը գնահատվում է 6 միլիոն 511 հազար 545 լարի (ավելի քան 2,3 միլիոն ԱՄՆ դոլար):

Առաջարկների մրցույթը կսկսվի այս տարվա ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 5-ին։

Ինչպես նշված է մրցութային փաստաթղթերում՝ հաղթող ընկերությանը կտրվի 14-ամսյա ժամկետ մրցույթով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար, որը կհաշվարկվի ավտոճանապարհների վարչությունից գրավոր հանձնարարություն ստանալու օրվանից։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ