Последние новости

ԱՄՆ-ն չեղարկել է ՀՀ-ում և այլ երկրներում արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը

ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը, այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 անօգուտ դրամաշնորհ»,– ասված է DOGE–ի X–ի էջում։

Արտասահմանյանի օգնության նախագծերի ֆինանսավորումը դադարեցվել է նաև Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Ղրղզստանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ