Արցախի ԱԺ նիստ է տեղի ունեցել, սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունվել
Կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան է հանդիսանալու, որ թե՛ խորհրդարանը, թե՛ նախագի ինստիտուն առավել կենսունակ լինեն»,–ասաց Մետքասե Հակոբյանը։
Նա նշեց, որ նիստին մասնակցել է 30 պատգամավոր, փոփոխությունների նախագիծն ընդունվել է միաձայն։
Պատասխանելով հարցին, ադրյո՞ք դա ենթադրում է, որ Արցախի խորհրդարանի և նախագահի լիազորությունները երկարաձգվել են, Մետաքսե Հակոբյանն ասաց.
«Փոփոխություններով կարող են և շարունակվել նախագահի լիազորությունները, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունները դրա համար են արվել։ Փոփոխությունների նախագիծն ընդունվել է բոլոր իրավիճակներում կարգավորումներ մտցնելու համար։ Կարգավորումներից մեկը կարող է լինել նաև լիազորությունների շարունակականությունը, բայց որևէ մեկն այդ առումով վստահ ոչինչ չի կարող ասել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).