Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցուն արդարացնելու վճիռը
Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը NEWS.am հետ զրույցում հայտնեց, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացման վճիռ կայացրեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով:
Նա վճռի եզրափակիչ մասում նշեց. «Ապացուցված չէ Ալբերտ Նիկոլայի Առուստամյանի մեղսագրվող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասում սահմանված հանցակազմի առկայությունը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).