Последние новости

Ադրբեջանական գազի մատակարարումները ԵՄ կրճատվել են

Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները նվազել են: Դրա մասին են վկայում Bruegel վերլուծական կենտրոնի տվյալները։

Այսպիսով, 2025 թվականի առաջին եռամսյակում մատակարարման ծավալները կազմել են 2,840 միլիարդ խորանարդ մետր:

Դա նախորդ եռամսյակի (2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների) համեմատ 0,549 միլիարդ խորանարդ մետրով պակաս է:

2025 թվականի առաջին եռամսյակում թվերը կազմել են 3,389 միլիարդ խորանարդ մետր:

Հատկանշական է, որ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ԵՄ կապույտ վառելիքի ամենացածր մատակարարումները ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, ինչը խթանել է Ադրբեջանից Հին աշխարհ գազի ներմուծման աճը։

Նշենք, որ մի շարք փորձագետներ համոզված են, որ Ադրբեջանից Եվրամիություն մատակարարվող գազի մի մասը ռուսական է։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ