ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԵՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ․ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏԸ՝ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Թուրքիան իրենով փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և միանձնյա ստանձնել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մանդատը, թեպետ նման մանդատ չունի և չպետք է ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ, լրագրող Դավիթ Սարգսյանը՝ մեկնաբանելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական պատվիրակության մասնակցությունն ու վերլուծելով հրապարակված տեղեկությունները։
Նրա խոսքով՝ թեպետ Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն անցկացվում են Թուրքիայում (2024թ․ հոկտեմբեր, Ստամբուլ և 2025 թ․ ապրիլ, Անթալիա)։
Սարգսյանը ևս մի ուշագրավ փաստի վրա է ուշադրություն հրավիրում՝ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումից և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցներից մեկում արված հայտարարությանը։ Ըստ Սարգսյանի՝ եթե մինչ այժմ բոլոր հնարավոր առիթներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները պնդում էին, թե միջանցքային տրամաբանություն չի լինելու, այս անգամ Միրզոյանի հայտարարությունը տարբերվում էր։
«Միրզոյանը հարցազրույցում ասում է՝ Ադրբեջանի հետ նախատեսել ենք պարզեցված ընթացակարգեր, ըստ որոնց՝ երկաթուղային հաղորդակցության դեպքում ադրբեջանական բեռները կհայտարարագրվեն Ադրբեջանում, գնացքներն առանց կանգառի կհատեն ՀՀ սահմանը երկու անգամ և կհասնեն Նախիջևան։ Ավելի պարզ ասել, որ Հայաստանը համաձայնել է արտատարածքային միջանցքի, ուղղակի անհնար է»,- կարծում է միջազգայնագետը։
Ըստ նրա՝ ստացվում է, որ Ադրբեջանին Հայաստանն իր սեփական քաղաքացիներից առավելություն է տալիս, որովհետև ՀՀ որևէ քաղաքացի չի կարող հատել սահմանն առանց հայտարարագրվելու, առանց բացահայտելու, թե ինչ բեռ է տեղափոխում։ Բացի այդ ևս մի հանգամանք է կարևոր՝ Ադրբեջանի կողմից հայելային սկզբունքով նման պատրաստակամություն չկա։
Ինչ վերաբերում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, Սարգսյանը նկատում է՝ Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան՝ Հայաստանի իշխանությունը, թեպետ մեր հայրենակիցներին հակառակն են փորձում համոզել։
«Նախ դա միջազգային ձևաչափ չէ, այն կազմակերպում է Թուրքիայի ԱԳՆ-ն ամեն տարի և հյուրընկալում է Թուրքիայի բարեկամ, դաշնակից, գործընկեր պետությունների դիվանագիտական կորպուսների ղեկավարների։ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցում է արդեն 3-րդ անգամ, մեկ անգամ էլ փորձեց մասնակցել 2023թ․ սկզբին, այն ժամանակ Թուրքիային պատուհասել էր երկրաշարժը և մեզ չհրավիրեցին, բայց այս վարչախումբը մասնակցելու պատրաստակամություն հայտնել էր»,- նշում է Սարգսյանը։
Նա հավելում է, որ արդեն երրորդ անգամ ֆորումին հայկական պատվիրակությունը մասնակցում է ՀՀ ԱԳ նախարարի գլխավորությամբ, պատվիրակության կազմում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Եթե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմից խորհրդարանական և կադրային դիվանագիտության փաստացի ղեկավարներն են մասնակցել, ապա «Երևանյան երխոսություն» դիվանագիտական համաժողովին Թուրքիայի ԱԳ նախարարությունից անգամ մեկ կցորդ ներկա չի եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.