Последние новости

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար:

Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:

ՔՊ խմբակցության անամները չմասնակցեցին նիստին:

Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել է: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - -7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:

2 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:

3 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը:

Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե և նա համայնքի ղեկավար է դառնում օրևենքի ուժով:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ