Последние новости

Ինչ ճակատագիր է սպասում ԱԳՆ նախկին շենքին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մարտին Էռնեկյանին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են «Զվարթնոց» օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:

Նշենք, որ Մարտին Էռնեկյանը հայազգի միլիարդատեր, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկն է: Էդուարդո Էռնեկյանը 2018 թվականին որոշեց օդանավակայանների կառավարումը հանձնել նրան։

Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, $51.270.840 համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ