Последние новости

ԱՀԿ անդամ երկրները ստորագրել են պատմական համաձայնագիր ապագա համավարակների դեմ պայքարի մասին

Երկարամյա բանակցությունները չորեքշաբթի ավարտվել են, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները համաձայնության են եկել ուղենշային համաձայնագրի տեքստի շուրջ, թե ինչպես վարվել ապագա համավարակների դեպքում՝ խուսափելու համար COVID-19 ճգնաժամի ժամանակ թույլ տված սխալներից, հայտնել է AFP-ը։

«Այսօրվա երեկոն կարևոր իրադարձություն է դեպի ավելի անվտանգ աշխարհ տանող մեր ընդհանուր ճանապարհին»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Այսօր Ժնևում աշխարհի ժողովուրդները պատմություն են կերտում»։

COVID-19-ի ի հայտ գալուց հինգ տարի անց, որն սպանեց միլիոնավոր մարդկանց, կործանեց տնտեսություններ և առողջապահական համակարգեր, բանակցությունների մթնոլորտում ում հրատապության զգացում է կախված, քանի որ նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, այդ թվում՝ թռչնագրիպը, կարմրուկը, ծաղիկը և էբոլան:

Բանակցությունների եզրափակիչ փուլը տեղի ունեցավ նաև ԱՄՆ արտաքին օգնության ծախսերի կրճատման և դեղագործական ապրանքների մաքսատուրքերի սպառնալիքի ֆոնին։

Մինչև վերջին րոպեն մի քանի հրատապ հարցերի շուրջ տարաձայնություններ կային։ Բանակցողները բախվել են համաձայնագրի 11-րդ հոդվածին, որը կոչ է անում տեխնոլոգիաներ փոխանցել զարգացող երկրներին՝ համաճարակի դեմ պայքարելու բժշկական պարագաներ արտադրելու համար: COVID-19 համավարակի ժամանակ աղքատ երկրները մեղադրել են հարուստ երկրներին պատվաստանյութեր և թեստեր կուտակելու մեջ:

Խոշոր դեղագործական արդյունաբերություն ունեցող երկրները կտրականապես դեմ են արտահայտվել տեխնոլոգիաների պարտադիր փոխանցման գաղափարին՝ պնդելով, որ այն պետք է լինի կամավոր: Բայց պարզվել է, որ այդ խոչընդոտը կարելի է հաղթահարել՝ նշելով, որ ցանկացած հանձնում պետք է «փոխհամաձայնեցվի»։

Համաձայնագրի առանցքը առաջարկվող Pathogen Access and Benefit Sharing System-ն է (PABS), որի նպատակն է ապահովել պաթոգենների տվյալների արագ փոխանակումը դեղագործական ընկերությունների հետ՝ թույլ տալով նրանց արագ սկսել աշխատել համավարակի դեմ պայքարի արտադրանքների վրա:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ