Պեկինն արձագանքել է 245% մաքսատուրքեր սահմանելու ամերիկյան սպառնալիքին
Չինաստանի համար 245% մաքսատուրք սահմանելու սպառնալիքը ցույց է տալիս, որ մաքսատուրքերը որպես զենք օգտագործելու հարցում ԱՄՆ-ն հասել է իռացիոնալ մակարդակի։ Այս հայտարարությունն արել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Չինաստանին սպասում են մինչև 245% ներմուծման առևտրային մաքսատուրքեր՝ ԱՄՆ–ի սահմանված «փոխադարձ» մաքսատուրքերին Չինաստանի պատասխան գործողությունների համար:
«Դա ցույց է տալիս, որ մաքսատուրքերը որպես գործիք և զենք օգտագործելու հարցում ԱՄՆ-ն արդեն իռացիոնալ վիճակի է հասել», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործարկվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդից և հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ Սակայն արդեն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ ավելի քան 75 երկրներ չեն ձեռնարկել պատասխան միջոցներ և բանակցություններ են խնդրել, ուստի Չինաստանից բացի մյուս երկրների համար 90 օրով կգործեն ներմուծման 10% բազային մաքսատուրքեր:
Առևտրային պատերազմում մի շարք քայլեր անելուց հետո չինական ապրանքների համար ԱՄՆ-ի լրացուցիչ «փոխադարձ» տուրքը հասել է 125%-ի։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի համար ՉԺՀ-ի պատասխան տուրքը նույնպես կազմել է 125%: Բացի այդ, Միացյալ Նահանգները Չինաստանի համար սահմանել է ևս 20% տուրք, որը մտցվել է սինթետիկ թմրանյութերի դեմ պայքարի պատրվակով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).