ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Թեհրանում է
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցով ժամանել է Թեհրան, որտեղ մի շարք հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի իրանցի պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախորդ այցը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Սպասվում է, որ նոր այցի ընթացքում Գրոսին կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:
Գործակալության ղեկավարի այցը տեղի է ունենում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: Առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը նախատեսված է ապրիլի 19-ին Հռոմում` Օմանի միջնորդությամբ:
Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և առաջարկել միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել՝ դիվանագիտության ձախողման դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բացառել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ հնարավորություն թողնելով միայն երրորդ երկրներով միջնորդավորված երկխոսության համար:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.