Последние новости

Գրոսին բացատրում է, թե ինչու է Իրանի համար կարևոր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

Իրանի համար կարևոր է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ` միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու համար հատկապես այն ժամանակ, երբ դիվանագիտական ջանքերը վճռորոշ են: Այս մասին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Իրան կատարած իմ կարճաժամկետ այցի ընթացքում կարևոր էր հանդիպել ԱԳ նախարար Արաղչիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կարևոր է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ վստահելի երաշխիքներ տրամադրելու համար այն ժամանակ, երբ դիվանագիտությունը խիստ անհրաժեշտ է»,- գրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը X-ի իր էջում։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախորդ այցը տեղի էր ունեցել 2024 թվականի նոյեմբերին։

Գործակալության ղեկավարի այցը տեղի է ունենում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: Առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը նախատեսված է ապրիլի 19-ին Հռոմում` Օմանի միջնորդությամբ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ