Գագիկ Բեգլարյանը պաշտոն զբաղեցնելու տարիներին պետությանը պատճառել է 2,3 մլրդ դրամի վնաս
Գագիկ Բեգլարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2002-2010) ապօրինի ձեռք է բերել 27 գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ Բեգլարյանը 2004-2017 թթ. ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը:
Դեռևս 2022 թվականին պարզվել էր, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույք: Քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազը 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում։
«Նախաքննության ընթացքում Գ. Բ.-ի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.