Последние новости

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպում են ունեցել արցախցիների հետ

«Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը։ Մենք այստեղ ենք, որովհետև տեսնում ենք, որ ինչքան մոտենում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ադրբեջանը նոր կետեր է ներառում դրա մեջ, նոր պահանջներ է առաջ քաշում»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ազատության հրապարակում արցախցիների հետ ունեցած հանդիպումից հետո ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլա Բեհը։

«Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհն արցախահայությունն է։ Մենք Հայաստանում այցեր ենք կատարում, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին»,–նշեց նա։

Նշենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպում են ունեցել Ազատության հրապարակում նստացույց իրականացնող արցախցիների հետ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ