Առանց Անկախության հռչակագրի ՀՀ սահմանադրություն լինել չի կարող. փորձագետը` Փաշինյանին
Սահմանադրությունը չպետք է քաղաքական ուժերի փոխջիջման արդյունք լինի, իսկ առանց Անկախության հռչակագրի ՀՀ սահմանադրություն լինել չի կարող։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
Նշենք, որ ապրիլի 15-ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության տեքստում չի կարող հղում լինել Անկախության հռչակագրին։ Սեփական ուսումնասիրությունների արդյունքում հասկացել է` տեքստն այն մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է` այնուամենայնիվ, որոշողը ՀՀ ժողովուրդն է։
«Միայն համաձայն եմ, որ ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը։ Կա մի բայց. մեր երկրում հասարակության ինքնագիտակցությունն ու քաղաքական ուժերի իրավագիտակցությունը դեռ պատշաճ մակարդակում չէ, որպեսզի խորությամբ հասկանան Սահմանադրության երևույթը։ Անկախության հռչակագրի կամ Սահմանադրության ցանկացած դրույթի լինել–չլինելու հարցը ոչ թե պետք է քննարկեն և քարոզեն քաղաքական ուժերը, այլ դա պետք է ժողովրդին հրամցնեն մտավոր էլիտայի ներկայացուցիչները։ Սահմանադրությունը, եթե դառնում է քաղաքական ուժերի կոմպրոմիսի արդյունք, ապա դա կորցնում է իր սահմանադրականության էությունը և վերածում քաղաքացիաիրավական փաստաթղթի»,– նշեց Այվազյանը։
Նրա խոսքով` անկախ նրանից, թե Սահմանադրությունը քաղաքական ուժերին, առավել ևս իշխանությանը դուր գալիս է, թե ոչ, այն պետք է արտացոլի իրերի բնական վիճակը։ Վստահեցրեց` դրանից էլ բխում է, որ առանց Անկախության հռչակագրի վրա հղման ՀՀ սահմանադրություն լինել չի կարող։
Այվազյանն անդրադարձավ նաև հարցին, թե որքանով է Փաշինյանի ասածը տեղավորվում «Լեռնային Ղարաբաղի շարժումն այլևս չի լինելու» եզրույթի մեջ։ Ըստ նրա` ցանկացած ՀՀ քաղաքացի, այդ թվում վարչապետը, կարող են սեփական կարծիք ունենալ, բայց եթե որոշվում է, որ Անկախության հռչակագիրը չպետք է տեղ ունենա ՀՀ սահմանադրությունում, ապա վերջ է դրվում Արցախի խնդրի, պահանջատիրության, համահայկական պետության վերաբերյալ բոլոր հարցերին և երազանքներին։
Փորձագետն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանը իշխանության բարձր մակարդակով պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը։ Վերջին անգամ նման հայտարարություն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ Սահմանադրությունը։
«Ենթադրվում է, որ Ադրբեջանի պահանջը նպատակ ունի նսեմացնել ամբողջ հայկական աշխարհը, որովհետև Սահմանադրությունն ընդունվում և փոփոխվում է հանրաքվեի միջոցով։ Նման պարագայում գուցե մի փոքր հասկանանք իշխանություններին այն կոնտեքստում, որ փորձում են էսկալացիայից ու պատերազմից խուսափել։ Գուցե մեր ժողովուրդը կարողանա հանրաքվեի միջոցով «ոչ» ասել նոր առաջարկվող Սահմանադրությանը, որպեսզի իշխանությունները վերջիվերջո կարողանան թոթափել այդ մեղադրանքների բեռն իրենց ուսերից և ադրբեջանցիներին ցույց տալ, որ դրան դեմ է ամբողջ հայ ժողովուրդը։ Երևի սա ևս մեկ լակմուսի թուղթ կհանդիսանա, որ հասկանանք` մեր ժողովուրդը ցանկանում է ապրել արժանապատիվ և լինել ինքնիշխա՞ն, թե՞ հակված է անել Բաքվի պահանջները»,– ասաց Այվազյանը։
Հավելենք՝ ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկնել էր այն 2 պայմանները, որոնց կատարման դեպքում կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտություն և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).