ՍԴ․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը սահմանադրական է
Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. ապրիլի 15-ին, ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ գույք կամ գույքի բաժինը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, համարվում է ապօրինի գույք: Ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձվում է դատախազության հայցադիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի կողմից: Օրենքի ընդունումից հետո ՍԴ էին դիմել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները` համարելով, որ ապօրինի անվան տակ գույքի բռնագանձումները հակասահմանադրական են:
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո և համապատասխանում է Սահմանադրությանը...Բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ–ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին:
Ստացվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը միանշանակ դրական կամ բացասական համարել հնարավոր չէ: Մասնավորապես նշել են, որ միջազգային և եվրոպական ստանդարտներից բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է որպես արդյունավետ գործիք ծառայել պետական կոռուպցիայի դեմ պայքարում և կանխել գույքի ապօրինի ձեռքբերումը:
Նշվածը դասվում է հանրային շահին, որով կարող է արդարացվել որոշակի գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառումը։ Այնուամենայնիվ, վերոնշյալ գործիքը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում և ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.