Последние новости

Հունգարիան արգելափակում է Հայաստանին տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը

Հունգարիան արգելափակել է Եվրամիության՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) միջոցով Հայաստանին հավելյալ 20 միլիոն եվրո «ոչ մահաբեր» ռազմական օգնություն տրամադրումը։

ԵՄ բոլոր երկրները, բացառությամբ Հունգարիայի, պաշտպանել են ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կալլասի առաջարկը, ասել է դիվանագիտական ​​աղբյուրը Բրյուսելում՝ հավելելով, որ Բուդապեշտը երկուշաբթի շարունակել է վետո դնել որոշման վրա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

«Այսօրվա բանակցություններից հետո դեռևս առաջընթաց չի գրանցվել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է աղբյուրը։

Անցյալ տարվա հուլիսին Հայաստանը ԵՄ-ից ստացել է 10 միլիոն եվրոյի իր առաջին ռազմական օգնությունը։ Գումարը պետք է ծախսվեր առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում դաշտային հոսպիտալ հիմնելու և հայկական բանակի՝ գումարտակի չափ ստորաբաժանման համար օժանդակ միջոցներ ստեղծելու վրա:

Հունգարիան ամիսներ շարունակ արգելափակել է հատկացումը՝ պահանջելով նմանատիպ օգնություն տրամադրել Ադրբեջանին, որի հետ սերտ կապեր է պահպանում։ Հաղորդվում է, որ Բուդապեշտն ի վերջո հանել է վետոն՝ Ադրբեջանում ականազերծման աշխատանքները մեկ այլ աղբյուրից ֆինանսավորելու՝ ԵՄ խոստման դիմաց:

Ի տարբերություն ԵՄ անդամ մյուս երկրների՝ Հունգարիան բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանին ԼՂ հարցում։ Հունգարիայի ԱԳՆ-ն այս աջակցությունը հաստատել էր 2020 թվականին ղարաբաղյան պատերազմի մեկնարկից երեք օր անց։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ