Վերանայեք ձեր այս վտանգավոր դիրքորոշումը. Արցախի Պահպանության Կոմիտեի կոչը՝ ՀՀ իշխանություններին
Արցախի Պահպանության Կոմիտեի հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման վերաբերյալ ելույթի կապակցությամբ:
Հայտարարությունում ասվում է. «2025 թ․ ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունը, ըստ որի «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», Արցախի Պահպանության Կոմիտեն գնահատում է որպես պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում։
Կոմիտեն արձանագրում է, որ նման մոտեցումները լրջորեն վտանգում են ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և պետական շարունակականությունը։ Ղարաբաղյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր, որն ուղղված էր ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմանը և միասնականության ամրապնդմանը։
Այսպիսով, նման հայտարարությունները և քաղաքական կուրսը`
Աղավաղում են պատմական ճշմարտությունը, քանի որ Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց։ Հրաժարումը այդ պայքարից հավասարազոր է սեփական պատմության ժխտմանը։
Դարձնում են անտեսանելի միջազգային իրավունքները, քանի որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կերպ չի չեղարկվել։ Փակված էջ հայտարարելը փաստացի նշանակում է հրաժարում այս իրավունքը միջազգային հարթակում պաշտպանելուց։
Պառակտում են հայ ժողովրդի միասնականությունը, քանի որ նման հայտարարությունները խորը բաժանարար գիծ են գծում Հայաստանի և Արցախի հայության միջև։ Արցախը Հայաստան է, և մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարը։
Արցախի Պահպանության Կոմիտեն հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժման արժեքները մնում են արդիական և կենսական՝ անկախ քաղաքական իշխանության ժամանակավոր հայտարարություններից։ Մենք շարունակում ենք հանդես գալ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանության։
Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը և գիտակցել, որ ազգային-պետական շահերը չեն կարող փոխարկվել կարճաժամկետ քաղաքական հարմարության։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերանայել իրենց այս վտանգավոր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ ազգային-պետական շահերի զոհաբերումն իբր քաղաքական ճկունության անվան տակ հղի է անդառնալի հետևանքներով թե՛ պետության անվտանգությանը, թե՛ պատմական պատասխանատվությանը:
Արցախի Պահպանության Կոմիտեն ստեղծվել է արցախահայերի իրավունքների պաշտպանության, մշակույթի պահպանման և պատմական հայրենիք վերադարձի պայքարը շարունակելու համար՝ ձգտելով միջազգային մակարդակում վառ պահել Արցախի և արցախահայության հարցը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 15:18
В посольстве 30 апреля с 10:00 до 13:00 и с 15:00 до 17:00 будет открыта книга соболезнований. Об этом говорится в сообщении, распространенном посольством Ирана в Армении.
-
2025-04-29 15:16
Внук Анастаса Микояна, основатель рок-группы "Цветы", композитор и продюсер Стас Намин вместе с семьей получил армянские паспорта. Об этом он сообщил на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-29 15:14
Сотрудники правоохранительных органов в масках ворвались в здание Ереванского уголовного суда общей юрисдикции и, повалив на землю судью Артуша Габриеляна, судившего оппозиционеров, заламывая ему руки, заключили его под стражу. По данным источников Euromedia24, одновременно с судьей СНБ задержала и помощника судьи.
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.