Последние новости

Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ․ ԱԼԻԵՎԸ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

44-օրյա ճակատամարտը տանուլ տված Հայաստանի գործող իշխանությունները կատարում են ադրբեջանական կողմի բոլոր պահանջները, որպեսզի ստանան «խաղաղություն» բառ պարունակող փաստաթուղթ՝ որպես 2026 թ. ընտրությունների ուղեգիր։ Չդադարող զիջումներն անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցրել Հայաստանը։ Հայ ժողովրդի դեմ ծառացած այս մարտահրավերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։ Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև.

 

•Խոստացել էին, որ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնեին։ Հիմա եկել է հերթական փաստաթղթի ստրագրման պահը, էլի գաղտնի են պահում հասարակությունից, էլի գաղտնի բանակցություններ են գնում, էլի հասարակությունը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։

•Ադրբեջանական կողմն էլ ավելի հաճախ է խոսում այն մասին, որ տեսնում է Հայաստանի իշխանությունների լեգիտիմության խնդիր։ Իլհամ Ալիևը, ի դեպ, դրա մասին բառացիորեն խոսում է, որ Հայաստանում կարող է փոխվի իշխանությունը և իրենք չունեն վստահություն, որ այդ ստորագրված փաստաթղթերը, շարունակելու են գործել։

 •Հայաստանի իշխանության և հասարակության դիրքորոշումները ծայրահեղ տարբեր են այդ հարցի շուրջ։ Եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումը համընկնում է իրենց ադրբեջանացի սիրելի գործընկերների հետ, ապա հասարակությունը դրան կտրականապես դեմ է։ Եվ թշնամին էլ է այն տեսնում և այդ ռիսկերն էլ են նրանք տեսնում։ Այդ ամենը շատ լավ հասկանալով՝ ադրբեջանական կողմը փորձում է շատ արագ մաքսիմալ բան ստանալ այս ամենից։

•Նիկոլ Փաշինյանի շրջապատում անցկացված սոցհարցումները կարող է այլ բան են ցույց տալիս, բայց պետք է առնչվել իրականությանը։ Պետք է դադարել ապրել Հ1-ի Հայաստանում և առերեսվել նրա հետ, որ հասարակությունը չի ուզում, դեմ է այդ փոփոխություններին, դեմ է սեփական ազգային արժեքների, պետության այդ հենքերի հետևողական փլուզմանը, որն այս իշխանությունները տանում են արդեն 7 տարի շարունակ, շատ հետևողական ձևով։

 •Եթե չի ստացվում, ապա պետք է գնաք տուն, եթե միտումնավոր եք փչացնում բոլորիս կյանքը՝ պետք է գնաք տուն, այս ամեն ինչին այլընտրանք չկա։ Պետք է գնաք ու գան մարդիկ, ովքեր կարողանում են և ուզում են անել այն։ Այն մարդիկ, որոնք հանգիստ են թողնում մեր սրբությունները, խորհրդանիշները, ազգային արժանապատվությունը և չեն փորձում այդ ամեն ինչը խոցել, վերացնել, ջնջել և անհասկանալի 0-ական կետերից ինչ-որ պրոցեսներ սկսել։

•Պրակտիկորեն բազմաթիվ անգամ մենք տեսել ենք, երբ ադրբեջանական կողմն այն չի անում, իսկ հայական կողմը շատ արագ իր վրա վերցրեց այդ ամեն ինչի կատարումը՝ թույլի, պարտվածի, նսեմացվածի դիրքերից, դրա համար ենք մենք արդեն 4 տարի շարունակ ասում, որ բանակցողը պետք է փոխվի։

•Մարդ որը կրում է այդ ամբողջ բեռը, նսեմացումն իր վրա, մարդ որը բանակցային սեղանի շուրջ գլուխը կախ է, ինքը չպետք է այս հարցրով զբաղվի, առհասարակ, նաև՝ անձերով պայմանավորված։ Մի կողմ թողնենք, որ չի հասկանում, կոմպետենտ չէ, 7 տավա ընթացքում այդպես էլ չսովորեց, չհասկացվա, չուզեց կրթվի... Ախր ընդունում էլ է, ասում է՝ 7 տարի նույն դասարանում եմ մնացել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ