Последние новости

ԴՈՒՔ ՈՐ ՉԼԻՆԵՔ՝ ՍՈՒԳ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ

Ինչպո՞վ է իշխող թիմը բացատրում Ադրբեջանին իր արած մշտական զիջումները։ Շատ պարզ է. չի կարելի նյարդայնացնել Ադրբեջանին, որպեսզի պատերազմ չլինի, մենք պետք է համբերատար լինենք, քանի որ «խաղաղության օրակարգ» ենք առաջ մղում։ Ուստի, իբր, բոլորը պետք է օրինակ վերցնեն «համբերատար» իշխող թիմից. ընդդիմությունը չպետք է բարձրացնի Արցախի հարցը, որպեսզի չնյարդայնացնի Բաքվին, արցախցիները չպետք է բարձրացնեն իրենց իրավունքների թեման, որպեսզի չնյարդայնացնեն Բաքվին։

Ադրբեջանի դեմ դատական հայցերը պատրաստ են հետ կանչել, Մինսկի խումբը՝ լուծարել, Բաքվում պահվող պատանդների հարցով շատ չհամառել, բռնազավթված տարածքների հարցը հետաձգել... Եվ այլն, և այդպես շարունակ... որովհետև մեր խնդիրը, ինչպես պարզվում է, այլ է. թախանձելով ստանալ Բաքվից «խաղաղության պայմանագիր» անվանյալ թուղթը

Եվ այս թեզերով իշխող ռեժիմի քարոզիչները տեռորի են ենթարկում հասարակ քաղաքացուն զօրուգիշեր՝ չորս ոլորտների հայտնի նախարարի հայտնի ամուսնու գլխավորությամբ։ Փրփուրը բերանին համոզում են բոլորին, որ Բաքվին նյարդայնացնել չի կարելի

Նայենք հարևան Վրաստանին։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Թբիլիսիի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի շուրջ ։ Բայց սեփական արժանապատվության ինչպիսի՜ զգացում։ Օրերս Վրաստանի ԱԳ նախարարը կրկին հայտարարեց, որ Մոսկվայի հետ հարաբերություններում ոչ մի շարժ չի նախատեսվում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի նկատմամբ տարբեր մոտեցումների պատճառով

Իսկ չէ որ Վրաստանին դիմակայում է ոչ թե Ադրբեջանը, այլ միջուկային տերությունը։ Եվ այուհանդերձ Թբիլիսին չի հրաժարվում իր սկզբունքային դիրքորոշումից, խաղաղություն չի աղերսում ամեն գնով։ Չի հրաժարվում միջազգային ատյաններում իր իրավունքները պաշտպանելուց՝ այն պատրվակով, թե Ռուսաստանը կարող է բարկանալ և պատերազմ սկսել

Դա այն դեպքում, երբ, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը չունի անվտանգության իրավաբանորեն ձևակերպված երաշխավորներ։ Երաշխավորներ, որոնք Վրաստանի հետ կապված կլինեին պատերազմական գործողությունների դեպքում ռազմական աջակցության ցուցաբերելու պայմանագրերով։ Ոչ մի ՆԱՏՕ նման երաշխիքներ Վրաստանին չի տվել։

Հայաստանն ունի այդպիսի երաշխավորներ՝ ի դեմս ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի, և ինչ էլ որ բարբաջի Փաշինյանը ի լուր հանրության, նա լիովին գիտակցում է այդ իրողությունը։ Մանավանդ որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Մոսկվան վերջին ամիսներին էլ շեշտել են, որ թե Մոսկվայի, թե ՀԱՊԿ-ի «հովանոցը» լիովին տարածվում է Հայաստանի վրա։ Այս հայտարարություններո՞վ չէ արդյոք, ի թիվս ամենի, բացատրվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը վերջին շրջանում։

Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հանդիսավորությամբ ասում էր, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելուԱյո, ռազմական գործողությունների հեռանկարն այսօր ավելի քիչ հավանականությամբ է նշմարվում, քան, ասենք, մեկ տարի առաջ։ Բայց չարժե, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի դա իբրև իր կապիտուլյանտային արտաքին քաղաքականության արդյունք։

Այն, որ այսօր մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարն ավելի իրական է, աշխարհաքաղաքական գլոբալ շարժերի արդյունք է։ Առաջին հերթին՝ ռուս-ամերիկյան երկխոսության միջնորդավորված ազդեցություն։ Իրավիճակը, երբ երկու գերտերությունները կամք են դրսևորում շատ բարդ հակամարտությունների լուծման ուղիները գտնելու հարցում, լուրջ զսպող գործոն է Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի ագրեսիվ նկրտումների համար:

Եվ վերջում։ Խորհրդարանի զայրացած խոսնակը երեկ ասում էր ընդդիմությանը, որ եթե չկա պատերազմի վտանգ, «չկա սուգ՝ չկաք դուք»։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է, մեր հպարտ Ալեն։ Ինչպես կասեր ձեր դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանը. «Դուք որ չլինեք, չի լինի ո՛չ սուգ, ո՛չ պատերազմի վտանգ»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ