ԴՈՒՔ ՈՐ ՉԼԻՆԵՔ՝ ՍՈՒԳ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ
Ինչպո՞վ է իշխող թիմը բացատրում Ադրբեջանին իր արած մշտական զիջումները։ Շատ պարզ է. չի կարելի նյարդայնացնել Ադրբեջանին, որպեսզի պատերազմ չլինի, մենք պետք է համբերատար լինենք, քանի որ «խաղաղության օրակարգ» ենք առաջ մղում։ Ուստի, իբր, բոլորը պետք է օրինակ վերցնեն «համբերատար» իշխող թիմից. ընդդիմությունը չպետք է բարձրացնի Արցախի հարցը, որպեսզի չնյարդայնացնի Բաքվին, արցախցիները չպետք է բարձրացնեն իրենց իրավունքների թեման, որպեսզի չնյարդայնացնեն Բաքվին։
Ադրբեջանի դեմ դատական հայցերը պատրաստ են հետ կանչել, Մինսկի խումբը՝ լուծարել, Բաքվում պահվող պատանդների հարցով շատ չհամառել, բռնազավթված տարածքների հարցը հետաձգել... Եվ այլն, և այդպես շարունակ... որովհետև մեր խնդիրը, ինչպես պարզվում է, այլ է. թախանձելով ստանալ Բաքվից «խաղաղության պայմանագիր» անվանյալ թուղթը…
Եվ այս թեզերով իշխող ռեժիմի քարոզիչները տեռորի են ենթարկում հասարակ քաղաքացուն զօրուգիշեր՝ չորս ոլորտների հայտնի նախարարի հայտնի ամուսնու գլխավորությամբ։ Փրփուրը բերանին համոզում են բոլորին, որ Բաքվին նյարդայնացնել չի կարելի…
Նայենք հարևան Վրաստանին։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Թբիլիսիի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի շուրջ ։ Բայց սեփական արժանապատվության ինչպիսի՜ զգացում։ Օրերս Վրաստանի ԱԳ նախարարը կրկին հայտարարեց, որ Մոսկվայի հետ հարաբերություններում ոչ մի շարժ չի նախատեսվում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի նկատմամբ տարբեր մոտեցումների պատճառով…
Իսկ չէ որ Վրաստանին դիմակայում է ոչ թե Ադրբեջանը, այլ միջուկային տերությունը։ Եվ այուհանդերձ Թբիլիսին չի հրաժարվում իր սկզբունքային դիրքորոշումից, խաղաղություն չի աղերսում ամեն գնով։ Չի հրաժարվում միջազգային ատյաններում իր իրավունքները պաշտպանելուց՝ այն պատրվակով, թե Ռուսաստանը կարող է բարկանալ և պատերազմ սկսել…
Դա այն դեպքում, երբ, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը չունի անվտանգության իրավաբանորեն ձևակերպված երաշխավորներ։ Երաշխավորներ, որոնք Վրաստանի հետ կապված կլինեին պատերազմական գործողությունների դեպքում ռազմական աջակցության ցուցաբերելու պայմանագրերով։ Ոչ մի ՆԱՏՕ նման երաշխիքներ Վրաստանին չի տվել։
Հայաստանն ունի այդպիսի երաշխավորներ՝ ի դեմս ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի, և ինչ էլ որ բարբաջի Փաշինյանը ի լուր հանրության, նա լիովին գիտակցում է այդ իրողությունը։ Մանավանդ որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Մոսկվան վերջին ամիսներին էլ շեշտել են, որ թե Մոսկվայի, թե ՀԱՊԿ-ի «հովանոցը» լիովին տարածվում է Հայաստանի վրա։ Այս հայտարարություններո՞վ չէ արդյոք, ի թիվս ամենի, բացատրվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը վերջին շրջանում։
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հանդիսավորությամբ ասում էր, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու…Այո, ռազմական գործողությունների հեռանկարն այսօր ավելի քիչ հավանականությամբ է նշմարվում, քան, ասենք, մեկ տարի առաջ։ Բայց չարժե, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի դա իբրև իր կապիտուլյանտային արտաքին քաղաքականության արդյունք։
Այն, որ այսօր մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարն ավելի իրական է, աշխարհաքաղաքական գլոբալ շարժերի արդյունք է։ Առաջին հերթին՝ ռուս-ամերիկյան երկխոսության միջնորդավորված ազդեցություն։ Իրավիճակը, երբ երկու գերտերությունները կամք են դրսևորում շատ բարդ հակամարտությունների լուծման ուղիները գտնելու հարցում, լուրջ զսպող գործոն է Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի ագրեսիվ նկրտումների համար:
Եվ վերջում։ Խորհրդարանի զայրացած խոսնակը երեկ ասում էր ընդդիմությանը, որ եթե չկա պատերազմի վտանգ, «չկա սուգ՝ չկաք դուք»։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է, մեր հպարտ Ալեն։ Ինչպես կասեր ձեր դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանը. «Դուք որ չլինեք, չի լինի ո՛չ սուգ, ո՛չ պատերազմի վտանգ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 10:19
Никол Пашинян очень озаботился сожжением турецкого и азербайджанского флагов. Очень ему это не понравилось. Соседи, говорит… Очень «цивилизованные» соседи, согласно впечатлению Пашиняна от своего первого контакта с Алиевым.
-
2025-04-25 09:25
Зеленский Трампа разозлил не на шутку. Гнев Трампа вызвало заявление Зеленского, что Киев юридически никогда не признает Крым частью России. Тем самым Зеленский приоткрыл важную составляющую плана Вашингтона по урегулированию конфликта на Украине. Не дожидаясь завершения консультаций, не дожидаясь официального обнародования этого плана Белым Домом.
-
2025-04-23 09:33
Совсем немного из последней порции лжи и манипуляций. Арусяк Джулакян, депутат НС РА от фракции «Гражданский договор» говорит, что Роберт Кочарян дал согласие Эрдогану на создание комиссии историков, которые должны были совместно разобраться «был ли или же не был Геноцид армян». Это ложь, опровергаемая письменным ответом Кочаряна на предложение Эрдогана.
-
2025-04-22 09:25
Слушал на днях одного из наших традиционных западников. Всякий раз не устаешь удивляться их цинизму и двуличности. Давал наш западник «дельные» советы властям. Говорил, что надо властям заключить с американцами договор по редкоземельным металлам. По примеру Украины. То есть, предоставить американцам права на разработку и использование. Еще дать американцам право контролировать будущий транзит через Армению по железной дороге, связывающей западные регионы Азербайджана с Нахиджеваном…