ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Ապացույցներ են հայտնաբերվել, որ 572 տարի առաջ տեղի ունեցած «փոքր սառցե դարաշրջանը» նպաստել է Հռոմեական կայսրության կործանմանը: Նման կլիմայական փոփոխությունները կայսրությունը խոցելի դարձրին քաղաքական անկայունության, տնտեսական անկման և այլ բացասական գործոնների նկատմամբ։ Դրա մասին հայտնում է Daily Mail-ը։
Հետազոտության հեղինակները գտել են նոր տվյալներ, որոնք հաստատում են այն գաղափարը, որ ուշ անտիկ փոքր սառցե դարաշրջանը (LALIA) մ.թ.ա. 1453 թվականին ճանապարհ է հարթել Հռոմեական կայսրության վերջնական անկման համար:
Իսլանդիայում երկրաբանական ապացույցներ են հայտնաբերվել, որոնք մատնանշում են, որ Փոքր սառցե դարաշրջանն ավելի լուրջ խնդիր էր, քան ավելի վաղ ենթադրում էին գիտնականները, գրում է Фокус-ը: Այն Արևելյան Հռոմեական կայսրության անկման գործում առանցքային դեր է խաղացել։
Ինչպես հայտնի է, մ.թ.ա 286 թվականին Հին Հռոմը բաժանվեց երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան կայսրության։
Երբ սկսվեց կլիմայական խոշոր ճգնաժամը, մոտ մ.թ.ա 540 թվականին Արևմտյան Հռոմեական կայսրությունն արդեն անկում էր ապրել: Իր հերթին, ջերմաստիճանի գլոբալ անկումը զգալի ազդեցություն ունեցավ Արևելյան կայսրության վրա, ասում է հետազոտության համահեղինակ Սաութհեմփթոնի համալսարանի Երկրային գիտությունների պրոֆեսոր Թոմաս Գերնոնը:
Ուշ անտիկ Փոքրիկ սառցե դարաշրջանը սկսվել է երեք մեծ հրաբուխների ժայթքումներից հսկայական քանակությամբ մոխրի արտանետման արդյունքում: Այս սառցե դարաշրջանը տևել է 200-ից 300 տարի, ինչը Եվրոպայում հանգեցրել է զանգվածային միգրացիայի, և որը ևս Հռոմեական կայսրության ապակայունացման գործում իր դերը խաղաց:
«Այդ ժամանակաշրջանում ցուրտը բավականին սաստիկ էր, ջերմաստիճանը իջավ ամբողջ Եվրոպայում, ինչը հանգեցրեց բերքի զանգվածային ձախողումների, անասնագլխի ոչնչացման, սննդամթերքի գների աճի, և համատարած հիվանդությունների և սովի պատճառ դարձավ ամբողջ կայսրությունում»,-ասում է Գերնոնը:
Այս ցուրտը համընկավ մ.թ.ա. 541 թվականին սկսված Հուստինիանոսի ժանտախտի հետ: Այդ հիվանդությունն ամբողջ աշխարհում 30-ից մինչև 50 միլիոն մարդու կյանք խլեց, որը կազմում էր աշխարհի բնակչության մոտ կեսը:
«Այս բոլոր իրադարձությունները միաժամանակ համընկել են Արևելյան կայսրության բուռն ժամանակաշրջանի հետ, երբ այն մշտապես ներգրավված էր պատերազմների, Հուստինիանոս կայսեր օրոք տարածքների ընդլայնման և ներքին կրոնական բախումների մեջ»,-շեշտում են փորձագետները:
Անտիկ փոքր սառցե դարաշրջանն ի վիճակի էր դանդաղեցնել կայսրության վերականգնումը վերը նշված բոլոր ճգնաժամերից և նպաստել երկարաժամկետ կառուցվածքային անկմանը:
«Անտիկ փոքր սառցե դարաշրջանն (LALIA) օգնեց թեքել կշեռքի նժարը այն պահին, երբ Արևելյան կայսրությունը հյուծման եզրին էր», - ասաց նա:
Պրոֆեսոր Ժեռնոնը և նրա գործընկերներն այս տեսությունը հաստատող նոր երկրաբանական ապացույցներ են գտել:
Հետազոտողներն ուսումնասիրել են Իսլանդիայի հյուսիսարևմտյան ափին հայտնաբերված անսովոր քարերը՝ պարզելու համար դրանց տարիքը և ծագումը:
«Մենք տեսանք, որ այս քարերը այստեղից չեն, քանի որ նման չէին Իսլանդիայի քարերին», - ասում է Քուինսի համալսարանի գիտաշատող, հետազոտության առաջատար հեղինակ Քրիստոֆեր Սպենսերը:
Թիմը ջախջախեց քարերը և վերլուծելու նպատակով հարյուրավոր փոքրիկ ցիրկոն բյուրեղներ է կորզել:
«Ցիրկոններն, ըստ էության, ժամանակային պարկուճներ են, որոնք կարևոր տեղեկություն են պահպանում, ներառյալ դրանց բյուրեղացման ժամանակը, ինչպես նաև դրանց բաղադրության առանձնահատկությունները»,- նշում են հետազոտության հեղինակները:
Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ քարերն այս վայր են բերվել Անտիկ փոքր սառցե դարաշրջանին սառցաբեկորների հոսքով: Դա վկայում էր երկու բանի մասին, ասում են գիտնականները. Նախ, Գրենլանդիայի սառցաշերտը Անտիկ փոքր սառցե դարաշրջանի ժամանակ սովորականից ավելի արագ է աճել և նահանջել:
Երկրորդ, կլիման այդ ժամանակ պետք է առանձնապես ցուրտ լիներ, բավական ցուրտ, որպեսզի այսբերգները հասնեն և նկատելիորեն ազդեն Իսլանդիայի երկրաբանության վրա:
Դա հուշում է, որ փոքր սառցե դարաշրջանն կարող է զգալի ճնշում գործադրել Արևելյան Հռոմեական կայսրության վրա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.