Последние новости

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՆԻԿՈԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Նիկոլը շուտով գնալու է Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին. Թե ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ՝ զուտ արարողակարգային հարց է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

Նա. մասնավորապես, նշել է. «Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում՝ որպես ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում կարևոր դերակատարում ունեցած հայ ժողովրդի ներկայացուցիչ:

Ենթադրելի է, որ աշխարհի ոչ մի լիդեր 2021թ. հետո հարգալից չի վերաբերվում և հատկապես մայիսի 9-ին Մոսկվայում հարգալից չեն վերաբերվելու մեր երկրի կառավարությանը: Մեր ժողովրդին ամեն տեղ հարգալից վերաբերվել և վերաբերվելու են միշտ, բայց ոչ Նիկոլի կառավարությանը:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի 5 մարշալներից 4-ը Արցախից էին:

Աշխարհասփյուռ հայերից 107-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, որից 21-ը արցախցիներ էին:

5 արցախցիներ դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։

Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարված հաղթանակում 30 գեներալներ և թվով 1,000 սպաներ արցախցիներ էին:

ԽՍՀՄ հաղթանակած մարշալների, գեներալների, ազգային հերոսների Արցախը՝ Նիկոլը հանձնել է թշնամուն ու հող հանձնողի դեմքով գնալու է կանգնի տրիբունայում, մյուս լիդերների կողքին:

Բազմազգ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին ներկա լիդերները, զրույցներում խոսելու են իրենց ազգերի ունեցած ներդրման, հայտնի հերոսների ու զորահրամանատարների մասին: Նիկոլն ինչ էլ խոսի՝ իրականում քամահրանքով ու անհարգալից են վերաբերվելու:

Աշխարհի այսօրվա լիդերները, կարծում եմ լավ տեղեկացված են, թե ինչ հերոսական կռիվ է տվել հայ ժողովուրդն Արցախի համար: Նրանք նաև լավ տեղեկացված են, թե ինչպիսի դավադիր հանցանքներ ու տգետ գործողություններ է արել Նիկոլի կառավարությունն Արցախի ու Հայաստանի դեմ: Ու, երբ Նիկոլը գլուխ գովի ԽՍՀՄ Հայ մարշալներից, հերոսներից ու գեներալներից՝ նրան ուղղակի հարց են տալու. «իսկ ինչո՞ւ քո ժողովրդի մեջքի հետևում, այդպես հեշտությամբ, դավադրաբար հանձնեցիր այդ մարշալների ու զորահրամանատարների հայրենիք Արցախը»:

Մայիսի 8-ին Մոսկվայում տիրելու է մարդկության հերոսությունների, հաղթանակների ու հպարտության մթնոլորտ՝ ընդդեմ դավադրությունների, կապիտուլյացիաների ու կոլաբորացիոնալիզմի:

Հարցն այն է, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը իրական հայ ժողովրդի հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը հերոսությունների ու հաղթանակների հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը Հայրենիքի պաշտպանության ու զավթողականության դեմ տարվող պայքարների հետ, և վեջապես ի՞նչ կապ ունի Նիկոլը զորահանդես հասկացության հետ:

Երբ որ կազմակերպվի դավադրությունների, մանիպուլյացիաների, սեփական ժողովրդին ուղղված խաբեությունների շքերթ՝ Նիկոլին առաջինը հրավիրեք»:

Verelq.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ