Последние новости

ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻՆ՝ ԱԿՆՀԱՅՏ. ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՊԵՏՐՈՍԸ ԴԻՎՈՏԵԼ «ՀԱՆՐԱՅԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ

«Հանրային» հեռուստաալիքով փաշինյանական գլխավոր հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանին Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի տված հարցազրույցի մասին որևէ բան գրել ձեռքդ չի գնում՝ Գեղամի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Չափազանց շատ աղտեղություններ դուրս թափվեցին հարցազրույցի «սխալ» ընթացքից ակնհայտորեն նյարդայնացած և հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ անպարկեշտության աստիճան մոլեգնած Ղազարյանի ընդարձակ որովայնից, որպեսզի կարողանանք գտնել նրա պահվածքը լիակատար չափով բնութագրելու ունակ խոսքեր։

Այդուհանդերձ անհրաժեշտ է ինչ-որ բան ասել եվ՛ տվյալ սուբյեկտին, և՛ նիկոլական մյուս վեցնոցներին, որոնք համառորեն «չեն հասկանում» իրենց իրավունքների համար արցախցիների մղած պայքարի էությունը, իմաստն ու հիմնավորվածությունը և չեն ցանկանում ընդունել նրանց նույնիսկ միջազգայնորեն երաշխավորված իրավունքների առկայության բուն փաստը։ Առավելևս մեր հայրենակիցների հանդեպ ռեժիմի կողմից համակարգվող ատելության, վիրավորանքի և թշնամանքի ամոթալի, հրեշավոր վհուկատոնի խորապատկերին, որը, անկախ ամենից, չի դադարում սոցցանցերում և իշխանամետ լրատվամիջոցներում։

Ապրիլի 15-ին՝ նույն այն օրը, երբ Ղազարյանին հրամայել էին Առաջին ալիք հրավիրել Գեղամ Ստեփանյանին՝ «արցախցիների պորտը տեղը դնելու» համար, լրահոսում առկայծեց մի ուշագրավ հաղորդագրություն։ Զուգադիպություն էր արդյոք դա, թե անուղղակի արձագանք արցախցիների մարտի 29-ին մեկնարկած պայքարին, հանձն չեմ առնի դատել։ Բայց ամեն դեպքում տեղեկատվությունը հնչեց որպես ծանրակշիռ պատասխան ռեժիմի ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք բացառում են Արցախի ժողովրդի ցանկացած իրավունք. լինի դա քաղաքական, քաղաքացիական, թե սոցիալական:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը (ՀՀՀՎ) հրապարակել է զեկույց Արցախի 2023 թվականին բռնի տեղահանված բնակիչների տնային տնտեսությունների ուսումնասիրության և գնահատման արդյունքների վերաբերյալ։

«Չնայած կենսապահովման ծրագրերի միջոցով երկարաժամկետ լուծումների ձգտմանը, ակնհայտ է, որ վաուչերների վրա հիմնված աջակցությունն առաջվա պես անհրաժեշտ է հրատապ խնդիրները լուծելու համար: Հիմնական օգնության այս մշտական կարիքը շեշտում է շարունակական աջակցության կարևորությունը՝ գոյության միջոցների ապահովման ծրագրերի միջոցով ինքնապահովման ջանքերի հետ մեկտեղ»,- ընդգծվում Է փաստաթղթում:

Մեկնաբանելու բան այստեղ առանձնապես չկա, և եզրակացություններն էլ ինքնօրինակությամբ աչքի չեն ընկնում. ցանկացած նորմալ մարդուն հասկանալի է, որ ամեն ինչից զրկված և փախստական դարձած մարդիկ պետական աջակցության և օգնության կարիք ունեն։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել գլխավոր խնդիրը՝ բնակարանը։ Ինչն էլ փորձում էր քաղաքավարի բացատրել Ղազարյանին Գեղամ Ստեփանյանը, բայց բախվեց միայն վատ քողարկված չարության և կարեկցանգի նույնիսկ նշույլի բացակայության։

Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ էր անցկացրել: Եվ ընդ որում լուրջ ուշադրություն դարձրել արցախահայության էթնիկ զտումներին և նրանց ներկա վիճակին։

«Ճանաչումն ու հաշտեցումը արիություն են պահանջում՝ անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Դա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական վայրագությունների հետևանքով»,- լսումների ժամանակ հայտարարել է եվրապատգամավոր Միրիամ Լեքսմանը։ Իսկ նրա գործընկեր Յանիս Մանիատիսը, հիշեցնելով հայկական Արցախի ողբերգությունը, ընդգծել է. «Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնության»:

Այս հայտարարությունները ևս առանձնապես նոր բան չեն բովանդակում և հասկանալի են ցանկացած ողջամիտ մարդուն։ Բայց մեծ ցանկություն է առաջանում բացականչել. հե՜յ, Արարատ, լսեցի՞ր՝ ինչ ասացին։ Քանզի եվրապատգամավորները գիտակցում են տարածաշրջանում ծավալված այսօրվա իրադարձությունների կարևորությունն ու անքակտելի կապը պատմական իրողությունների հետ, իսկ այ 110 տարվա ընթացքում բազմիցս ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչը (իբր թե), Արարատ անունով, հրապարակավ հրաժարվում է պատմությունից, իր ազգի (կարծես թե) աներևակայելի տառապանքներից, անթիվ կորուստներից և անգին գանձերից:

Եվ անում է դա այն երկրում, որը գործել է բոլոր այդ ոճիրները, նրանց ներկայությամբ, ովքեր կատաղաբար ժխտում են անցյալի փաստերը, այդ թվում՝ վերջինը, և ցեղասպանության շարունակման ծրագրեր են կազմում

Ապրիլի 17-ին նույն Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյը և Նիկոլա Մետցդորֆը հանդիպել են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ: Նրանք համակողմանի աջակցություն են հայտնել Խորհրդի գործունեությանը, հայտարարել հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին և ընդգծել, որ այն պետք է ներառի Արցախի ժողովրդի իրավունքների երաշխիքները: Նիկոլա Մետցդորֆը հանդիպել է նաև Արցախի նախագահ Սավել Շահրամանյանի հետ, որից հետո գրառում է կատարել սոցցանցերում, հիշեցնելով էթնիկ զտումների և կատարված հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվության մասին:

Միրզոյան, Ղազարյան, Թորոսյան, Սիմոնյան, Սուքիասյան և մնացյալ նիկոլական հանցախումբ, դուք լսո՞ւմ եք։ Արցախի ժողովրդի իրավունքներ, պաշտպանություն ու երաշխիքներ, աջակցություն արցախցիներին իրենց արդար պայքարում, Ադրբեջանի պատասխանատվություն. Այդ մասին խոսում են եվրապատգամավորները, բայց ոչ դուք։ Իսկ դուք, հակառակը, պայքարում եք դրա դեմ, պայքարում եք կատաղի, ողջ ուժով, գործածելով ամենաստոր հնարքներ և մեղադրելով արցախցիներին ամենասարսափելի մեղքերի մեջ։ Հետ եք կանչում հանցագործների նկատմամբ հետախուզման դիմումները, թուրք մարդասպանների ու դահիճների դեմ հայցերը միջազգային դատարաններից, պատրաստ եք լուծարել Մինսկի խումբը, որպեսզի այդ կերպ էլ ընդմիշտ փակեք հայերի ճանապարհը դեպի Հայրենիք՝ Արցախ

ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ Է, ԲԱՅՑ ԴԱ ԱՅԴՊԵՍ Է: Աներևակայելի է, որ Հայաստանի իշխանություններն իրենց թե՛ արտաքին, թե՛ ներքին օրակարգից իսպառ բացառել են Արցախի հարցը, հրաժարվելով ճանաչել ցեղասպանության ու էթնիկ զտման ենթարկված տասնյակ հազարավոր հայերի որևէ իրավունք։

Աներևակայելի է, որ արցախյան կազմակերպությունները դիմում են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն համարվող գերատեսչությանը՝ կոչ անելով «հրապարակավ հաստատել, որ Արցախի հայ բնակչության իրավունքների, անվտանգության պաշտպանությունը և վերադարձը մնում են հայկական արտաքին քաղաքականության գերակայություններ»:

Աներևակայելի է, որ ի պատասխան Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի այն խոսքերի, որ Հայաստան պետությունը պարտավոր է պաշտպանել արցախցիների՝ որպես հայ ժողովրդի անքակտելի մասի իրավունքները, Հանրային (!!!) հեռուստաընկերության լրագրողը կորցնում է ինքնատիրապետումը և հայտարարում. իսկ դուք մտածե՞լ եք Ադրբեջանի արձագանքի մասին։

Աներևակայելի է, որ այս ամենը և շատուշատ այլ բաներ մեզ համար դարձել են սովորական, առօրեական՝ այն աստիճան, որ այլևս չենք զարմանում։

Բայց իշխող ոհմակի ներկայացուցիչների ողջ պահվածքն ու հայտարարությունները վկայում են մեկ բանի մասին. նրանք շատ լավ հասկանում են, որ անհնար է փակել այն հարցը, որը ոչ միայն Հայաստանի ու հայության արյունահոսող վերքն է, այլև մարդկության դեմ գլոբալ հանցագործության, անօրենության ու անարդարության, միջազգային մասշտաբով բոլոր ու ամեն տեսակի իրավունքների ու սկզբունքների ոտնահարման աղաղակող օրինակ:

Հենց դրանից էլ դիվոտում են հեռուստատեսային և ռադիոեթերում, խորհրդարանի ամբիոնից, թուրքական ֆորումներում։ Չարքերը հենց դրա համար էլ չարք են, որպեսզի անպայման դուրս գան, նույնիսկ քողարկված լինելով կեղծ փայլով և կեղծավոր բարի մտադրություններով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

  • "ПОСЛЕ НАС – ТОЛЬКО ПОТОП»: ПОЧЕМУ АРАБАТ ВЫКЛЯНЧИВАЕТ У ТУРОК "МИРНОЕ СОГЛАШЕНИЕ"?
    2025-04-16 09:15

    Глава пашиняновского МИД развернулся в Анталье, надо сказать, по полной: тут тебе и встречи, и выступления, и дискуссии, и интервью, и всевозможные, в том числе абсурдные, заявления... И красной нитью через все это проходит отчаянное воззвание к туркам о готовности пойти на любые уступки, лишь бы получить вожделенный клочок бумаги под названием «мирное соглашение».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ