Հռոմի պապ․ Աղոթենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանում հաշտության համար: Այդ մասին ասված է նրա` «Urbi et Orbi» զատկական ավանդական ուղերձում, որն այս տարի իր խնդրանքով ընթերցել է Սրբազան հոր արարողակարգի պետ, արքեպիսկոպոս Դիեգո Ռավելին:
«Այս տոնական օրը եկեք հիշենք Հարավային Կովկասը և աղոթենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման և իրականացման համար, որը տանում է դեպի տարածաշրջանում այդքան բաղձալի հաշտեցման»,– ասել է Հռոմի պապը:
Հռոմի պապը նաև աղոթք է բարձրացրել Լիբանանի և Սիրիայի քրիստոնյա համայնքների համար, հատուկ ուշադրություն դարձրել Եմենի բնակիչների իրավիճակին։ Նա խրախուսել է բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ռուս–ուկրաինական պատերազմի մեջ արդար և հարատև խաղաղության հասնելու գործընթացում:
Հռոմի պապն իր աղոթքն է հղել Արևմտյան Բալկաններում լարվածության և ճգնաժամերի սրումից խուսափելու համար, Աֆրիկայի ժողովուրդներին, որոնք բռնության և հակամարտությունների զոհ են դարձել, հատկապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Սուդանում և Հարավային Սուդանում, Սահելի տարածաշրջանում և այլն:
«Խաղաղությունն անհնար է այնտեղ, որտեղ չկա կրոնական ազատություն, որտեղ չկա մտքի և խոսքի ազատություն, որտեղ չկա հարգանք ուրիշի կարծիքի նկատմամբ»,– ասել է Հռոմի պապը:
Ըստ նրա` յուրաքանչյուր ժողովուրդ իր պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը չի կարող վերածել սպառազինությունների համընդհանուր մրցավազքի։
Հռոմի պապը կոչ արեց այս Սուրբ Զատիկի տոնակատարությունը որպես բարենպաստ առիթ օգտագործել` բոլոր ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Նշենք, որ Վատիկանը Սուրբ Զատիկն այս տարի նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի, քանի որ 88-ամյա պոնտիֆիկոսը շարունակում է ապաքինվել մահացու վտանգավոր երկկողմանի թոքաբորբից։ Նրա փոխարեն Սուրբ պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.