Последние новости

Ուկրաինան Fox News-ից պահանջել է ներողություն խնդրել Կիևը ռուսական քաղաք անվանելու համար

Ուկրաինայի իշխանությունները ամերիկյան Fox News հեռուստաալիքից պահանջել են ներողություն խնդրել Զատկի պատարագի հեռարձակման ժամանակ Կիևը ռուսական քաղաք անվանելու համար:

Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին X սոցցանցում գրառում է կատարել, որում կոչ է արել բացահայտել պատասխանատուներին:

«Եթե դա սխալ էր, այլ ոչ թե գիտակցված քաղաքական հայտարարություն, ապա պետք է ներողություն խնդրել և պարզել, թե ով է թույլ տվել այդ սխալը»,-գրել է նա:

Նշենք, որ Վատիկանից, Մոսկվայից և Կիևից հանդիսավոր ժամերգությունների հեռարձակման ժամանակ վերջինս Ուկրաինայի մայրաքաղաքի տաճարի տեսարաններով կադրում նշվել է որպես «Կիև, Ռուսաստան»: Նշվում է, որ հեռուստաալիքը հերթով ցուցադրում էր տաճարներից տեսագրությունները, այդ թվում՝ ուղիղ եթերում հոգևորականների աղոթքները:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ