Последние новости

Հռոմի պապը վախճանվել է

Այսօր առավոտյան մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Տեղեկությունը հայտնում է Vatican News-ը։

«Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը Տոմուս Սանտա Մարթայի իր բնակարանում հոգին ավանդել է առ Աստված»,– գրում է կայքը։

Հռոմի պապը 88 տարեկան էր։

Հիշեցնենք` վերջին ամիսներին պապը տառապում էր թոքաբորբով։ Նա ապրիլի 20-ին` Սուրբ Հարության օրը, իր վերջին ելույթն է ունեցել ու հավատացյալներին դիմել Զատկի պատգամով, սակայն Վատիկանը Սուրբ Զատիկն այս տարի նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի։

Նրա փոխարեն Սուրբ պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան:

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայում: Նա գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ