Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՄԻՆՉ ԽՆԱԾԱԽԸ ԿՐԱԿԻ ՏԱԿ Է, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՄԱՆ Է ՏԱԼԻՍ «ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ»
Շաբաթ լույս կիրակի գիշերը Հայաստանի Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գրեթե մեկ ժամ կրակոցներ են հնչել։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ հայաստանյան զինվորականների կողմից պատասխան գործողությունների բացակայությունը միայն խրախուսում է ադրբեջանական կողմի նման վարքը։
Սյունիքի մարզի բնակիչներն արդեն մի քանի շաբաթ հաղորդում են ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար արձակված կրակոցների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով կրակոցների փաստը, մեղմացնում է իրավիճակը՝ պնդելով, որ կրակոցները «չեն թիրախավորում Հայաստանի Հանրապետության տարածքը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ադրբեջանական զինվորականների կրակոցների հետևանքով Խնածախի բնակիչներին հասցված վնասը, հայտարարել է, որ դա կամ «անկարգապահություն է, կամ՝ դիտավորություն»։ Նրա գնահատմամբ, վերջին օրերին ադրբեջանական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հաստատել է, որ հայկական բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգներ։
«Ադրբեջանական կողմը, վստահ լինելով, որ պատասխան չի ստանում, ցանկացած դեպքում շարունակելու է իր այս վարքը, քանի որ չկա իրեն զսպող որևէ գործոն», - 168.am-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նրա խոսքերով, «Փաշինյանի ռեժիմի» ներկայացուցիչներն ամեն կերպ հավաստիացնում են ադրբեջանցիներին, որ ոչինչ չեն ձեռնարկելու Սյունիքի սահմանային դարձած գյուղերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
«Հիշեցնեմ, որ նման ձևով 2021 թվականի մայիսին, երբ թշնամին մտավ Սև լճի տարածք, նույն կերպ շտապեցին հավաստիացնել, որ որևէ դեպքում կրակ չեն բացելու, իսկ թշնամին սկսեց ամրանալ այդ տարածքներում, ապա նաև՝ հենց իրենք սկսեցին կրակ բացել մեր տարածքների վրա», - ավելացրել է փորձագետը։
Մեկնաբանելով այս կրակահերթերի վերաբերյալ եվրոպական դիտորդներից ակնկալվող արձագանքների մասին հարցը, Վրթանեսյանը նշել է, որ պարզ չէ, թե իրականում ինչ պայմանավորվածություն կա այդ դիտորդների հետ. «Թղթերով ինչ-որ համաձայնություններ կան, բայց թե դրանք ինչքանով են իրական, ինչ պայմանավորվածություններ կան, չգիտեմ»։
«Մենք ապրում ենք բեսպրեդելի պայմաններում, այսինքն՝ այս իշխանությունները հրաժարվում են ՀՀ հանդեպ որևէ պարտականությունից, մինչդեռ ցանկացած իշխանության թիվ 1 ֆունկցիան այն տարածքի անվտանգության ապահովումն է, որտեղ այդ իշխանությունը կա», — պարզաբանել է փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.