ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՀԱՅ «ՄԵԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ»
Ի՜նչ գեղեցիկ է քայլում
Հպարտ ոչխարը
Ուղիղ դեպի սպանդանոց։
Հոկկու
Ամերիկյան կողմը Կիևին, Մոսկվային և առաջատար եվրոպական գործընկերներին է ներկայացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիր: Դե, կամ ծրագրի ուրվագծեր: Ընդ որում Թրամփի աշխատակազմից նշել են, որ եթե ծրագիրն անընդունելի լինի կողմերի համար, ապա Վաշինգտոնը կարող է պարզապես ձեռքերը լվանալ բանակցային գործընթացից, քանի որ Սպիտակ տունը բազմաթիվ այլ խնդիրներ ունի, բացի ռուս-ուկրաինական հակամարտությանը միջնորդությունից:
Ծրագրի մանրամասները, բնականաբար, չեն հրապարակվում, բայց որոշ բաղադրիչներ հայտնի են. հրաժարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումից, ռազմական գործողությունների ընթացքում ստեղծված իրավիճակի ամրագրում։
Քանի որ առավելությունն իրապես ռուսական կողմինն է, Թրամփի աշխատակազմի նախազգուշացումը վերաբերում է նախևառաջ Կիևին: Իսկ եթե Կիևի եվրոպացի դաշնակիցները դրդեն նրան շարունակել պատերազմը, դա կնշանակի, որ նրանք «ահավոր մարդիկ են», ինչպես արտահայտվեց Թրամփը։ Վաշինգտոնը բազմիցս ակնարկել է նաև, որ ամերիկյան ծրագրից Կիևի հրաժարումը կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան օգնության դադարեցմանը՝ ռազմական, հետախուզական, նյութական և այլն:
ԶԼՄ-ները գրում են, որ եթե Թրամփի ծրագիրը հավանության արժանանա, Սպիտակ տունը պատրաստ է ավելի հեռուն գնալ, մասնավորապես՝ ճանաչել Ղրիմը ռուսական տարածք: Ըստ երևույթին՝ այն հաշվարկով, որ բանակցությունների այս առաջին փուլում Մոսկվան չբարձրացնի այլ տարածքներն էլ պաշտոնապես ռուսական ճանաչելու թեման։
Զելենսկին կցանկանար մերժել ամերիկյան առաջարկները։ Սակայն մտավախություն կա, որ եվրոպական աջակցությունը ոչ մի կերպ չի փոխհատուցի ամերիկյանը։ Մանավանդ որ եվրոպական մի շարք երկրներում ակներև է հակառուսական ուղեգծի դադարեցման միտումը, օրինակ՝ հենց նույն Հունգարիայում և Սլովակիայում։ Դե, և առավելևս Կիևի համար մեծ վտանգն այն է, որ Թրամփի առաջարկներից հրաժարվելու դեպքում ռուսական զորքերը կարող են առաջ շարժվել նաև նոր ուղղություններով։
Եվ ահա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի կարևոր փուլի կրիտիկական կետի այս խորապատկերին վերադառնանք մեր ոչխարներին։
Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել հայտնի հակառուսական դրույթներ բովանդակող բանաձևին։ Դեմ քվեարկած երկրների թվում է ԱՄՆ-ը, հասկանալի է, թե ինչու. նկատի ունենալով ռուս-ամերիկյան զարգացող երկխոսությունը ոչ միայն Ուկրաինայի, այլև և շատ այլ առումներով։
Ձեռնպահ մնացած երկրների թվում է Ադրբեջանը։ Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանի որոշակի սառնությանը։ Չնայած նրան, որ Բաքուն միշտ աջակցել է Կիևին Ուկրաինայի հետ հակամարտության մեջ և՛ հայտարարություններով, և՛ ռեսուրսներով։ Չնայած Իլհամ Ալիևի հայտարարություններին, որ ինքը չի հավատում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությանը։ Այդուհանդերձ Բաքվում հասկանում են, որ ռուս-ամերիկյան ինտենսիվ երկխոսության պայմաններում պետք է զերծ մնալ միանշանակ գնահատականներից։
Երևանում չհասկացան։ Այստեղ առաջվա պես համարում են, թե արտաքին քաղաքականությունը պետք է լինի Բայդեն-Բլինկեն-Միշել-Մուր և մնացյալ ընկերախմբի հունով։ Ուստի պետք է սեփական քաղաքականության մեջ աջակցել այն երկրներին, որոնք դրդում են Ուկրաինային շարունակել կործանարար պատերազմը։ Դրա համար էլ Երևանը ՄԱԿ-ում քվեարկում է ռուս-ամերիկայան դիրքորոշմանը հակառակ։
Համառությունը, առավելևս տխման համառությունը չափազանց վնասակար բան է քաղաքականության մեջ։ Թեպետ, ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել սրանցից։ Ինչպես հեգնում է Էդգար Ղազարյանը, Քիսինջերից հետո աշխարհում կա ընդամենը երեք մեծ դիվանագետ. Արարատ Միրզոյանը, Վահան Կոստանյանը և... Պետրոս Ղազարյանը: Մենք կավելացնեինք նաև Տարոն Չախոյանին, որը Ադրբեջանի նոր ագրեսիայի խթան նշմարեց Զատկի ժամերգության ժամանակ Երուսաղեմի տաճարի պատշգամբում Արցախի դրոշի մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 10:19
Никол Пашинян очень озаботился сожжением турецкого и азербайджанского флагов. Очень ему это не понравилось. Соседи, говорит… Очень «цивилизованные» соседи, согласно впечатлению Пашиняна от своего первого контакта с Алиевым.
-
2025-04-25 09:25
Зеленский Трампа разозлил не на шутку. Гнев Трампа вызвало заявление Зеленского, что Киев юридически никогда не признает Крым частью России. Тем самым Зеленский приоткрыл важную составляющую плана Вашингтона по урегулированию конфликта на Украине. Не дожидаясь завершения консультаций, не дожидаясь официального обнародования этого плана Белым Домом.
-
2025-04-23 09:33
Совсем немного из последней порции лжи и манипуляций. Арусяк Джулакян, депутат НС РА от фракции «Гражданский договор» говорит, что Роберт Кочарян дал согласие Эрдогану на создание комиссии историков, которые должны были совместно разобраться «был ли или же не был Геноцид армян». Это ложь, опровергаемая письменным ответом Кочаряна на предложение Эрдогана.
-
2025-04-22 09:25
Слушал на днях одного из наших традиционных западников. Всякий раз не устаешь удивляться их цинизму и двуличности. Давал наш западник «дельные» советы властям. Говорил, что надо властям заключить с американцами договор по редкоземельным металлам. По примеру Украины. То есть, предоставить американцам права на разработку и использование. Еще дать американцам право контролировать будущий транзит через Армению по железной дороге, связывающей западные регионы Азербайджана с Нахиджеваном…