Ռուսաստանը կարող է նոր սահմանափակումներ մտցնել ներգաղթյալների համար
Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը օրինագիծ է մշակել, որը ներգաղթյալների երեխաների ռուսերենի իմացությունը ստուգելու առավելագույն փորձերը սահմանափակում է երկու տարով։ Օրինագծի տեքստը, որը շուտով կներկայացվի Պետդումա, ТАСС-ի տրամադրության տակ է։
Ռուսաստանում ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է դպրոցներում ընդգրկել ներգաղթյալների՝ ռուսերենին չտիրապետող երեխաներին։ Թեստավորումը կանցկացվի հանրակրթական կազմակերպություններում, ամբողջ ընթացքը կնկարահանվի, երեխայի բանավոր պատասխանները կձայնագրվեն: Եթե թեստը հաջող չանցնի, ապա երեխային կառաջարկվի լեզվի լրացուցիչ ուսուցում, և նա կկարողանա վերահանձնել թեստն ամենաշուտը երեք ամիս անց:
«Առաջարկվում է ռուսաց լեզվի իմացությունը ստուգելու անընդմեջ փորձերը սահմանափակել երկու տարով, որից հետո օտարերկրյա քաղաքացին կկորցնի ընդհանուր նախնական, ընդհանուր տարրական, և ընդհանուր միջնակարգ հանրակրթական ծրագրերն անվճար հիմունքներով յուրացնելու իրավունքը»,- ասված է փաստաթղթում։
Ըստ Նիլովի՝ ներկայում նման թեստավորում անցնելու փորձերի ընդհանուր քանակի սահմանափակում չկա։ «Կարևոր է նշելը, որ օտարերկրյա քաղաքացիների համար նման թեստավորումն իրականացվում է անվճար, այսինքն՝ բյուջետային միջոցների, հետևաբար՝ հարկատուների հաշվին»,- պարզաբանել է հանձնաժողովի ղեկավարը։
Նա նշել է, որ օրինագիծը կվերացնի սովորողների տարիքային հնարավոր տարբերությունը, «որովհետև օտարերկրյա քաղաքացին ռուսերեն սովորելու ընթացքում կարող էր հիմնական ծրագիրը չյուրացնել»։
«Այս խնդիրը չափազանց արդիական է դպրոցահասակ երեխաների համար։ Դասընթացը պետք է անցկացվի հարմարավետ և ապահով միջավայրում։ Եթե երեխաների խմբում մեկ տարվա տարբերությունն այնքան էլ էական չէ, ապա երկու տարվա տարբերությունն արդեն անհարմար է և՛ ուսանողների, և՛ դասախոսական կազմի համար։ Դա նշանակում է նաև, որ երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին չի ինտեգրվել ռուսական միջավայրին, քանի որ առանց լեզվի իմացության դա բավականին խնդրահարույց է»,- նշված է փաստաթղթում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).