Последние новости

Իրանի նախագահը նշել է Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի կնքման պայմանները

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային խնդրի շուրջ Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալ որոշակի շրջանակում, որը կապահովի իր ազգային շահերը՝ հավելելով, որ Իրանում ոչ լավատես են, ոչ էլ՝ հոռետես այդ հարցում։

«Միացյալ Նահանգների հետ բանակցություններում մենք պատրաստ ենք համաձայնության գալ որոշակի շրջանակում, որը կապահովի մեր ազգային շահերը: Բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով բանակցել, մենք կշարունակենք գործել այնպես, ինչպես նախկինում էր: Մենք կարող ենք երկիրը զարգացնել՝ ապավինելով մեր սեփական ռեսուրսներին»,-ըստ իրանական Mehr գործակալության՝ նշել է Իրանի նախագահը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ