Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել։
Նրանք պահանջում են, որ 25 և 59 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները շարունակեն մինչև իրենց համայնքներ հասնել։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որ իրենց հետ հանդիպման գա Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, այլապես կրկին կփակեն Աշտարակ-Երևան մայրուղին:
Քասախի ու Պռոշյանի բնակիչները նախապես հայտարարել էին, որ պատրաստվում են ճանապարհ փակել, ուստի ոստիկանական մեծ ուժեր են բերվել այնտեղ։
«Իշխանությունները հայտարարում են, որ իրենք Ժողովրդավար են, բայց դա այդպես չէ։ Մտել են մեր գրպանները և թալանում են մեզ։ Կան ընտանիքներ, որտեղ 3-4 ուսանող կա, ո՞նց են տեղ հասնելու», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք` պոռշյանցիներն ու քասախցիները ապրիլի 5-ին փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը և պահանջում էին, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
Ապրիլի 9-ին Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները հանդիպեցին կառավարության ներկայացուցիչների հետ։ Կառավարությունում նրանց տեղեկացրել են, որ այդ երթուղիները շուտով կհանվեն։
Ապրիլի 10-ին նրանք կրկին փակեցին Երևան–Աշտարակ մայրուղին` հայտարարելով, որ չեն նահանջելու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).