ԱԺ աշխատակազմը բացօթյա սրճարանի համար ծախսել է մոտ 100 հազար դոլար
Ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանի բակում գործող բացօթյա սրճարանի համար ծախսել է ոչ թե 30 հազար, այլ շուրջ 100 հազար դոլար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ԱԺ բակի սրճարանի կառուցման համար ընդհանուր հաշվով կնքվել են մեկ տասնյակից ավելի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 38 մլն 235 հազար դրամ կամ մոտավոր 100 հազար ԱՄՆ դոլար»,– նշում է պարբերականը։
Թերթը, ուսումնասիրելով շուկայում առկա տեսականին և արժեքները, պարզել է, որ, օրինակ, բար-տաղավարի և հովանոցի գներն ուռճացված են։
«Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել, և երկու անգամ ավել աթոռ ու սեղան են գնել»,– նշում է պարբերականը։
Հիշեցնենք` ԱԺ նախագահը խորհրդարանի բակում սրճարան կառուցելու մասին խոսել էր դեռ 2021 թ. օգոստոսին` նշելով, որ այդ սրճարանում պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.