Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը դեռ անորոշ է. քաղաքապետարանը 3 տարբերակ է դիտարկում
Երևանի քաղաքային իշխանությունը դեռ չգիտի` երբ կփակվի Նուբարաշենի աղբավայրը, և երբ կկառուցվի նորը։
Արդեն մի քանի տարի է` քննարկվում է Նուբարաշենի աղբավայրը փակելու թեման։ Առնվազն երեք անգամ հայտարարվել և հետաձգվել է նոր աղբավայրի շինարարությունը սկսելու մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը։ Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ փորձնական ծրագիր կիրականացվի 2024 թվականին, սակայն հարցը դեռ քննարկման փուլում է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարեց, որ այս պահին ունեն երեք ուղղությամբ ծրագրեր։
«Ծրագրերից մեկը Համաշխարհային բանկի հետ է, ևս մեկ հրավեր ենք ստացել Սոֆիայում մասնակցելու աղբի վերամշակման թեմային նվիրված գիտաժողովին։ Ծրագիրն իրականացնելու առաջարկ ունենք OLD Bank–ից։ Երկրորդ ծրագրով ավելի քան 10 տարի աշխատանքներ էին տարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետև հասկացանք, որ հեռանկար չունի, քանի որ տրամաբանությունն ի սկզբանե սխալ էր դրված »,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով` ամենահավանականը երրորդ տարբերակն է. երկփուլ մրցույթի տրամաբանությամբ «քաղաքապետարան-մասնավոր-միջազգային գործընկերություն» ծրագիր, որը կներառի աղբավայրի փակումը և վերամշակման կայանի կառուցումը։
«Հավաքագրել ենք առաջարկների փաթեթներ, որոնց հիման վրա պատրաստել ենք 2 մրցույթ»,- նշեց Ավինյանը։
Ընդհանուր առմամբ նա ակնկալում է, որ ծրագիրը կավարտվի 4-ից 5 տարի հետո:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.