Սուքիասյան․ ՔՊ-ն փախավ տրանսպորտի գնի թանկացումը կասեցնող մեր նախագծի քննարկումից
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները չմասնակցեցին տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին, որն առաջարկել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Ապրիլի 18–ին Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին։ «Մայր Հայաստանի» ներկայացրած նախագիծը ստացել էր 8 կողմ և 6 դեմ ձայներ և պետք է քննարկվեր ավագանու այսօրվա նիստում։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր տրանսպորտի թանկացման մասին որոշումը կասեցնել մինչև 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը:
Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում ընդմիջումից հետո խմբակցությունների անդամները չներկայացան, և նիստը ավարտվեց:
«Հերթական անգամ արձանագրվեց, որ Երևանը այս պահին ղեկավարում են երկչոտ և անպատասխանատու մարդիկ, որոնք հերթական անգամ իրենց իսկ հրավիրած նիստի կեսից ճողոպրեցին: Երևանցին այս ամեն ինչը տեսնում է, ֆիքսում է, և Երևանի տրանսպորտային համակարգի վերաբերյալ մեր նախագծերը դարձել են ոսկոր իրենց կոկորդին»,–ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ տրանսպորտի սակագների վերաբերյալ ամենամեծ ելակետային արժեքը ուղևորափոխադրումներին է վերաբերում։ Ուստի թե՛ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, թե՛ նախորդ նիստերի ընթացքում իշխող ուժի վարքագիծը ամենամեծ անհարգալից վերաբերմունքն է երևանցու նկատմամբ։
«Եթե իրենք ոչ մի բարդույթ չունեին, թվաբանությունը, վիճակագրությունը լսելու ոչ մի խնդիր չունեին, եթե իրենք չեն կոծկում, չեն պարտակում, ստվերի մասին խոսք չկա, իրենք պարտավոր էին գալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении