Գոհար Մելոյան․ ՍԴ այս որոշումն հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման
Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը:
Այս առնչությամբ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը իր էջում գրել է. «Նախ՝ պետք է ընդծել, որ Սահմանադրական դատարանի անդրադարձը վերացական հսկողության շրջանակներում է, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շատ այլ հակասահմանադրական տարրեր դեռ հնարավորություն ունեն բացահայտվելու անհատական գանգատների շրջանակներում:
. Ինչ վերաբերում է արդեն հարուցված հայցերին՝ միանշանակ որոշ հայցեր անմիջապես պետք է մերժվեն, ՔԱՆԻ ՈՐ պրակտիկայում կան դեպքեր, երբ անձի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթ, և վերջինս որպես պատասխանող է ներգրավված, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ տվյալ անձը
. ո՛չ պաշտոնատար անձ է եղել,
.ո՛չ էլ՝ որևէ քրեական գործով մեղադրյալ:
. Արձանագրվում է, որ, ԵԹԵ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2011 թվականին, ԱՊԱ դատախազությունը ՉԻ ԿԱՐՈՂ տվյալ անձից պահանջել պայմանական՝ 1996թ-ին ձեռք բերված գույք, որն անձի պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել, կամ առաջադրված մեղադրանքի հետ աղերս չունի:
Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարան այս որոշումն ԱՌՆՎԱԶՆ հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման, ըստ իս՝ մի շարք գործերով նաև հայցերի մերժման, սակայն սպասենք ձևավորվող իրավակիրառ պրակտիկային»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).