«4 ամսում՝ 10-րդ մահը․ Բանտերը դարձել են մահվան տարածք» ԴՕԿ-ը դիմել է ԱՄՆ կառավարությանը
ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան էջում գրում է
«4 ամսում՝ 10-րդ մահը քրեակատարողական հիմնարկում։
Մարդիկ մեռնում են առանց բուժօգնության, առանց վերահսկողության, առանց արդարության։ Եվ ոչ ոք չի խոսում։ Հաստատությունները լուռ են, ղեկավարները՝ անհետ, իսկ պատասխանատվությունը՝ զրո։
Բանտերն այսօր դարձել են մահվան տարածք։ Խոշտանգման կենտրոն։ Ու բոլորը՝ սկսած վերևից մինչև ներքև, գիտեն, տեսնում են, բայց շարունակում են լռել։ Այս լռությունը հանցավոր է։
Բոլորը պատասխան են տալու՝ իրենց անգործության, անտարբերության ու մարդկանց կյանքը արժեզրկելու համար։
Սա այլևս քաղաքական հարց չէ։ Սա մարդկային իրավունքների բացահայտ ոտնահարում է։
Ուղերձ՝ ԱՄՆ կառավարությանը։
Տեսե՛ք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Վերջին 4 ամիսների ընթացքում արդեն 10 մարդ է մահացել ՔԿՀ-ներում՝ առանց անհրաժեշտ բուժօգնության։ Սահմանադրությունը խախտվում է, արժանապատվությունը ոտնահարվում։
Հայաստանի քրեակատարողական համակարգը դարձել է մարդու իրավունքների խախտման ամենամռայլ սիմվոլներից մեկը, իսկ պետությունը շարունակում է աչք փակել։
Սա չի կարելի այլևս անտեսել»։
Asekose.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.