Последние новости

Ուշակով․ Ուկրաինայի վերաբերյալ երկխոսությունը կշարունակվի այս շաբաթ

Ուկրաինայի խնդրի շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունը կշարունակվի այս շաբաթ։ Այս մասին «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` մեկնաբանելով Ուկրաինայի կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան երկխոսության ընթացքը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուրջ և հանգամանալից քննարկում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ինչ վերաբերում է ինչ-որ արդյունքի հասնելուն, ինձ թվում է` վաղ է խոսել այդ մասին»,-ասել է Ուշակովը:

Նա նաև նշել է, որ ռուս-ամերիկյան շփումները կանոնավոր բնույթ են կրում։

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 11-ին ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Նախագահական գրադարանի շենքում։ Բանակցությունները տևել են մոտ չորսուկես ժամ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ