Последние новости

«ԵՍ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՄԻՑ ԵՄ». ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 17-ին Պրահայում տևական հիվանդությունից հետո 82 տարեկան հասակում մահացել է չեխ հայտնի լրագրող, իրավապաշտպան, գրող և քաղաքական գործիչ Յարոմիր Շտետինան: Այս մասին հաղորդեց Չեխիայի մայրաքաղաքում լույս տեսնող «Օրեր» եվրոպական հայկական ամսագիրը։ Հայկական ոչ մի լրատվական կայք, ոչ մի թերթ չհրապարակեց այն մարդու մահվան ցավալի լուրը, որը 1991 թվականից ի վեր եղել է Արցախի և Հայաստանի ամենահավատարիմ ու նվիրված բարեկամներից մեկը և ավելի քան 30 տարի սատարել ու աջակցել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Ինչպիսիք որ ժամանակներն ու բարքերն են, այնպիսիք էլ լուրերն են

«Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ՈՐՏԵՂ ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻ ՈՐՊԵՍ ԼՐԱԳՐՈՂ։ Այդ պատճառով հիշողությանս մեջ ընդմիշտ մնացին իմ տեսած առաջին զոհվածները։ Չորս երիտասարդ տղաներ էին, որոնց մարմինները պատգարակներով բերեցին Ստեփանակերտի հրապարակ։ Նրանց սպանել էին ընդամենը մի քանի րոպե առաջ, նույնիսկ չէին հասցրել փակել աչքերը։ Անտանելի էր նայել այդ աչքերին, ուստի ինքս փակեցի դրանք»,- պատմում էր Շտետինան 2011 թվականի ապրիլին «Սովորական ցեղասպանություն» նախագծի նկարահանող խմբին տված հարցազրույցում։

Յարոմիր Շտետինայի լրագրողական, հասարակական և քաղաքական գործունեության մասին կարելի է երկար պատմել. նա զարմանալիորեն հագեցած կյանք է ապրել, ճանաչում ու բազմաթիվ մրցանակներ ստացել, եղել է Lidové noviny պարբերականի գլխավոր խմբագիրը, Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, իսկ 2014-2019 թվականներին՝ Եվրախորհրդարանի անդամ: Հիմնադրել է «People in need» (Կարիքավոր մարդիկ) իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունը, լուսաբանել իրադարձություններն ամենաթեժ բախումնային տարածաշրջաններում։

Ղարաբաղը նրա կյանք մտավ 90-ականների սկզբին և մնաց Շտետինայի՝ որպես լրագրողի և քաղաքական գործչի ջանքերի կիրառական կետը ողջ կյանքում։

Առաջին անգամ նա տարածաշրջան եկավ 1991 թվականի գարնանը. դա Ղարաբաղյան շարժման ամենածանր ու ողբերգական ժամանակահատվածներից մեկն էր, երբ Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվում էր «Կոլցո» ռազմա-ահաբեկչական գործողությունը։ Եթե Google-ում թեմատիկ լուսանկարների որոնում տանք, ապա որոնման համակարգը առաջին հերթին անպայման կբերի Արցախի գյուղերից բռնի տեղահանված բնակիչների հենց նրա արած հայտնի լուսանկարները։ Յարոմիր Շտետինայի ֆոտոփաստաթղթերի շարքը, որտեղ պատկերված են ադրբեջանցիների կողմից Հայաստանի սահմանների մոտ բառացիորեն բաց դաշտ նետված գյուղացիները, այն ժամանակ հրապարակվեցին բազմաթիվ համաշխարհային ԶԼՄ-ներում։

Դրանից հետո նա իր գործընկերոջ՝ չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի հետ, որը նույնպես Արցախի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր (Դանան մահացել է 2020թ. սեպտեմբերի 4-ին), բազմիցս եղել է պաշարված և մարտնչող Արցախում։ Երկուսն էլ շատ բան են արել Ղարաբաղի մասին ճշմարտությունը եվրոպական և համաշխարհային հանրությանը հասցնելու համար։

«Ես ականատես եմ եղել Շուշիի և Աղդամի կողմից Ստեփանակերտի հրետակոծություններին, եղել եմ Խաչեն գետի մոտակա գյուղերում, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում։ Հիշում եմ քաղաքացիական հագուստով հայ ազատամարտիկներին, որոնք դիմադրում էին ադրբեջանական բանակի հարձակմանը... Ես այդ գյուղերում էի, երբ ադրբեջանական գրոհող բանակը սպանում էր քաղաքացիական անձանց։ Իմ աչքի առաջ նրանք սպանեցին հայ տատիկի, և մենք նույնիսկ նկարահանել ենք նրա մարմինը տեսախցիկով…»։

«Կարծում եմ, Ղարաբաղյան պատերազմը ազատության առաջին ձգտումն էր Խորհրդային Միությունում» (նույն հարցազրույցից):

«Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ

2004 թվականին Յարոմիր Շտետինան դարձավ Չեխիայի խորհրդարանի պատգամավոր և սկսեց հետևողականորեն աշխատել իր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. դա, հիշեցնեմ, տեղի ունեցավ 2017-ի ապրիլին։ Այնուհետ, լինելով արդեն Եվրոպական խորհրդարանի անդամ, նախաձեռնեց և ակտիվորեն մասնակցեց Արցախին նվիրված միջոցառումներին։

2017 թվականին Եվրախորհրդարանի երկու այլ պատգամավորների հետ Արցախի Ազգային ժողովի նախագահի հրավերով Շտետինան կրկին մեկնեց Ստեփանակերտ՝ արդեն որպես դիտորդ փետրվարի 20-ի հանրաքվեին: Դա կատաղություն առաջացրեց Ադրբեջանում. Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարեց երեք եվրապատգամավորների նկատմամբ՝ նրանց ձերբակալելու օրդեր տալով: Ինտերպոլը մերժեց հարցումը։ Իսկ չեխ քաղաքական գործիչը Բաքվի արձագանքն անվանեց սպասելի և հայտարարեց. «Ես Ղարաբաղի կողմից եմ՝ բռնակալի դեմ պայքարում»:

«Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, փոքր, բայց ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պայքարն է նախագահ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ։ Այնպես որ ես աջակցում եմ Լեռնային Ղարաբաղին։ Ադրբեջանի սկզբունքը, ըստ որի՝ դա իր տարածքի մասն է, հավանություն է նշանակում ստալինյան քաղաքականությանը, երբ Ստալինը միտումնավոր, օգտագործելով «մասնատիր և տիրիր» կանոնը, հանձնեց այդ հայկական անկլավն Ադրբեջանին, որպեսզի այն ավելի կառավարելի դառնա»,- պատմել է Յարոմիր Շտետինան Aktuálně.cz պարբերականին տված հարցազրույցում, որն այնուհետ լայնորեն տարածվեց եվրոպական լրատվամիջոցներում։

«Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ

Եվս մեկ մեջբերում անենք այդ հարցազրույցից, որը լավագույնս բնութագրում է այդ լուսավոր և սկզբունքային մարդուն։ Այն հարցին, թե Արցախ մեկնելու համար ստացե՞լ է արդյոք որևէ վարձատրություն, Շտետինան պատասխանեց. «Հարցը բացարձակ անտեղի է։ Ե՛վ քաղաքական գործչի, և՛ լրագրողի դերում ես առաջնորդվում եմ միայն խղճի նկատառումներով և ոչ մի վարձատրություն չեմ ստանում»։

«Ես առաջնորդվում եմ միայն խղճի նկատառումներով...»,- այսօրվա սերնդի քաղաքական գործիչներից, լինի Եվրոպայում, թե աշխարհում, շատե՞րը կարող են արդյոք նման բան ասել իրենց մասին: Յարոմիր Շտետինան այն դարաշրջանի վերջին մոհիկաններից մեկն էր, երբ խիղճն ու բարոյականությունը դեռ կարող էին զուգակցվել քաղաքականության հետ, իսկ մարդու իրավունքները, մարդասիրությունը և միջազգային իրավունքը դեռևս համարվում էին համաշխարհային գործընթացների իրական գործոններ: Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր սկզբունքներին. պաշտպանել արդարությունը և օգնել «կարիքավոր մարդկանց», դրա համար էլ Արցախն ու Հայաստանը միշտ մնում էին նրա ուշադրության և գործունեության կենտրոնում։

...Յարոմիր Շտետինային կհուղարկավորեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Եթե անգամ դա զուգադիպություն է, ապա շատ խորհրդանշական

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

  • "ПОСЛЕ НАС – ТОЛЬКО ПОТОП»: ПОЧЕМУ АРАБАТ ВЫКЛЯНЧИВАЕТ У ТУРОК "МИРНОЕ СОГЛАШЕНИЕ"?
    2025-04-16 09:15

    Глава пашиняновского МИД развернулся в Анталье, надо сказать, по полной: тут тебе и встречи, и выступления, и дискуссии, и интервью, и всевозможные, в том числе абсурдные, заявления... И красной нитью через все это проходит отчаянное воззвание к туркам о готовности пойти на любые уступки, лишь бы получить вожделенный клочок бумаги под названием «мирное соглашение».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ